Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՆԴ
I
«այնտեղ, վաղ, այն ժամանակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է բնիկ հնդեւրոպական ծագման ն- ցուցականից (ն-ա, -այ-ն, -ն)՝ ա- նախամասնիկով եւ -տ- > դ (ռնգայինից հետո) վերջամասնիկով, որը հանդես է գալիս նաեւ ա-ս-տ «այստեղ» բառի մեջ: Հնարավոր է կապը հուն. ένθα, իռլ. and «այնտեղ» բառերի հետ, այսինքն՝ շատ հին կազմություն լինելը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդէն,
անդանոր,
անդուստ,
անտուստ,
անդր,
անդրէն,
անդստին,
անտի,
անդի,
անդրագոյն,
անդրադարձ,
անդրութիւն,
անդրանալ,
յանդրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ένθα
«այնտեղ»
իռլ.
and
«այնտեղ»
ԱՍՏ
I
«այստեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'o-
(անմիջական նախաձեւ՝ *u-)
Կազմուած է բնիկ հնդեւրոպական ծագման -ս- արմատից (<*k'o-) ա- նախամասնիկով եւ -տ- վերջամասնիկով, որոնք առկա են նաեւ անդ բառի մէջ (դ-ն ձայնեղացել է ռնգայինից յետոյ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստանաւր,
աստէն,
աստի,
աստուստ,
աստի-ք,
աստանդել,
աստանդութիւն,
աստանդական
Տե՛ս նաեւ
ԲՈՅՍ
-ոյ
«բույս, զարմ, սերունդ, ծնունդ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheu-
«աճել, բարգավաճել»
(անմիջական նախաձեւ՝ *bhou-ko-)
Աճառյանը -ս-ն համարում է ածանցական, մինչդեռ *u-ից առաջ *k-ն դառնում է ս։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բուսանիլ,
բուսաբեր,
բուսարձակ,
բուսուկ,
ընդաբոյս,
մոլաբոյս,
ընդվայրաբոյս,
մայրաբուսակ,
ինքնաբոյս,
բնաբոյս,
բարեբոյս,
առատաբոյս,
խոտաբոյս,
բուսարան,
բուսաբանական,
բուսաբանութիւն,
բուսականութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
φυτόν
«բույս, բողբոջ, զավակ, սերունդ»
ռուս.
билье
«բույս»
Մատենագիտություն
H. IF. Anz. 47;
Աճ. ՀԱԲ 470
ՍԱ
(սեռ. սորա, տր. սմա, գործ. սովաւ)
«սա, այս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'o-
դերանունից
Տե՛ս նաեւ
ՍՈՅՆ
(սորին, սմին, սովին/սովիմբ, սոքին, սոցին, սոցուն/սոցունց, սոքիմբք, սոքամբք/սովիմբք)
«նույն, սույն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կազմված է սա ցուցական դերանունից՝ -ին վերջածանցով։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 242
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։