Բառարանի եւ ծրագրի մասին
Գեւորգ Ջահուկյան (1920–2005) — ականավոր հայ լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։ «Հայերեն ստուգաբանական բառարանը» (հրատարակված 2010 թ․, Երեւան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 821 էջ) ամփոփում է հայոց լեզվի բառապաշարի պատմահամեմատական հետազոտության բազմամյա արդյունքները։
Թվային շտեմարան եւ համակարգչային ծրագիր՝ Ռուբէն Թարումեան (tarumian.am)։
🄯 ՊատճենաՆշնորհ (Copyleft) եւ հեղինակային իրավունք
Կայքը եւ թվայնացված տվյալների շտեմարանը գործում են ՊատճենաՆշնորհի (Copyleft) ազատ սկզբունքներով։
Բառարանային նյութերը, ստուգաբանական հոդվածները եւ հետազոտական տվյալները հասանելի են հանրությանը գիտական, կրթական եւ ուսումնասիրական ազատ օգտագործման նպատակով՝ սկզբնաղբյուրի պարտադիր նշումով։
Շտեմարանի առանձնահատկությունները
- Յուրաքանչյուր բառահոդվածի համար հասանելի է տպագիր բնօրինակ էջի սանդղացվող պատկերը (nayiri.com)։
- Բազմամակարդակ որոնում՝ ըստ գլխաբառի, իմաստի, հ.-ե. արմատների, փոխատու լեզուների եւ բաղադրությունների։
- Կայքի շրջանակներում ընդունված է «և» կցագրի բաց ներկայացումը «եւ» երկգրության տեսքով, այն է՝ մաշտոցյան այբբենական սկզբունքի պահպանմամբ։ Համակարգը աջակցում է երկու գրելաձեւրի փոխադարձ ճանաչումը։
- Վիքի սկզբունքով WYSIWYG համայնքային սրբագրման եւ քննարկումների համակարգ՝ շտեմարանի ինքնաշխատ պահուստավորմամբ (backup)։