Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼ-Ք
(-ոց (հգն.))
«խորք, խորունկ տեղ, հատակ, անդունդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *sel- «բնակելի տեղ, բնակարան» բառի հետ
ԱՆԴՐԻ
(անդրիանդ/տ), -եաց, -ոց
«արձան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀνδριάς
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրիագործ,
անդրիաստեղծ,
անդրագիր,
կիսանդրի,
անդրիանտագործ
Մատենագիտություն
H. AG 240;
Աճ. ՀԱԲ 192
ԳԶՐՈՑ
«սնդուկ, արկղ, տուփ»
Ստուգաբանություն (անստույգ)
Բաղադրութիւն՝ գզրոցիկ: Բաղկացած է գզր- արմատից, որ թերեւս կապ ունի գզիր «սեզ, կնիւն, պրտու՝ կողով կամ խսիր հիւսելու համար» բառի հետ, եւ -ոց ածանցից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գզրոցիկ
Տե՛ս նաեւ
ԶԱՒՐ
(-ու, -աց, -ոց)
(զօր, մեկ անգամ՝ -աւ, ուշ՝ -ով)
«ուժ, զորություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. zāvar
փոխատու լեզու՝ պրթ. zāvar
փոխատու լեզու՝ մ. պ. zōr
փոխատու լեզու՝ պ. zōr
իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զաւրանալ,
զաւրութիւն,
զաւրագլուխ,
զաւրաժողով,
զաւրական,
զաւրանիստ,
զաւրավիգն,
զաւրաւոր,
զաւրեղ,
զաւրել,
անզաւր,
մեծազաւր,
բազմազաւր,
հեծելազաւր,
զօրաբանակ,
զօրագունդ,
զօրախումբ,
զօրակոչ,
զօրահանդէս,
զօրահրամանատար,
զօրանոց,
զօրանց,
զօրապետութիւն
Մատենագիտություն
H. AG 152;
Աճ. ՀԱԲ 114
ԽՐԱՏ
(-ու, -ոց, ուշ՝ նաեւ -ի, -ից)
«հորդոր, խրատ, կրթություն, խորհուրդ, պատիժ, կարգ, օրենք, հրաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. xratu
փոխատու լեզու՝ մ. պ. xrat
հմմտ. ավ. xratu, մ. պ. xrat
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խրատել,
խրատիչ,
խրատագիր,
խրատ(ա)տու,
խրատատուական
Մատենագիտություն
H. AG 162;
Աճ. ՀԱԲ 430
ԽՐՃԻԹ
(խրջիթ, խռճիթ), ուշ՝ -ի, -ոց
«խրճիթ, խցիկ, հյուղակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *kred-
«գերաններ»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *kred- «գերաններ» արմատի հետ, որից գոթ. hrōt «տանիք», հ. իսլ. hrōt «տանիք, ձեղնահարկ»։
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hrōt
«տանիք»
հ. իսլ.
hrōt
«տանիք, ձեղնահարկ»
ԿՈՒՌ
(կուռ-ք, -ոց «կուռք»)
«կոռած, բանուկ, հոծ, խիտ, սպառազեն»
Ստուգաբանություն (փոխառություն)
ուրարտերենից կամ ենթաշերտային այլ լեզվից, որի ժառանգորդները պահպանվել են նաեւ կովկասյան լեզուներում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կռապաշտ,
կռածոյ,
կռած,
կռան,
կռանագործ,
կռանակուռ,
կռանել,
կռուվիզ,
անկուռ,
երկաթակուռ,
երդմնակուռ,
թեւակուռ,
պատկերակուռ,
մարմարակուռ,
խաւարակուռ,
կարծրակուռ,
ոսկրակուռ,
քար(ա)կուռ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kuriwi
««կուռ, սերմ, հոծ»»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 662
ՀԵԾԱՆՈՑ
(-ի, -աց)
«ատամնաւոր թիաձեւ գիւղատնտեսական գործիք (ցորեն հոսելու)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
կազմուած է հեծան բառից՝ -ոց ածանցով
Տե՛ս նաեւ
ՇՄԲՐՈՅ
«տոպրակ, պարկ, մարդ ծանրություն»
Ստուգաբանություն ()
Կազմված է -ոց վերջածանցով՝ շմբր- անծանոթ արմատից
ՊԱՐԱՆՈՑ
(-ի, -աց)
«վիզ, նեղուց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *kuel-
«պտտվել, շրջվել»
հ.-ե. արմատ՝ *bheug-
«ծռել»
Կազմված է պարանիլ «դառնալ, հետ դառնալ» բայի ներգործական պարանել «դարձնել, շուտ տալ, շրջել» (պահպանվել է միայն բարբառներում) բայի հիմքից՝ -ոց վերջածանցով։ իմաստային այդ հարաբերությունն է առկա նաեւ լատ. collum «պարանոց» (*kuel- «պտտվել, շրջվել» արմատից), այլեւ հայ. բուկ (<հ.-ե. *bheug- «ծռել») բառերում։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պարանոցաբաղ,
պարանոցատանջ,
պարանոցուտ,
մերկապարանոց,
կարճապարանոց,
գեղեցկապարանոց,
լայնապարանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
collum
«պարանոց»
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։