Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 800, սյունակ 1 Էջ 800
-ԱՐԷՆ (-երէն) «փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն (հրէայերէն, հռովմէարէն) (հռոմմարէն, հռովմերէն), պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առկա է երկու վարկած. ըստ մի շարք հայագէտ-իրանագէտների (Հիւբշման, Նիբերգ, Լիդեն եւ ուրիշներ)՝ ծագում է -աւրէն-ի համար հիմք ծառայած ašdēn «կերպ, եղանակ» բառի adēn տարբերակից։ այս ենթադրութիւնն ունի երկու թոյլ կողմ, առաջին՝ եթէ -աւրէն-ը անկախ գործածւում է հայերէնում, ապա արէն անկախ տարբերակ չկա. երկրորդ՝ համոզիչ կերպով չի լուծւում -ա-րէն-ի -երէն տարբերակի հարցը. վերջինիս համար ենթադրւում է -ե-ով կամ ի-ով հիմք, բայց -երէն-ով բառերի մէջ այդպիսի նախնական հիմքային ձեւ չի հայտնաբերւում (ինչու՞, օրինակ, ողբ, -ոյ բառից պէտք է կազմվէր ողբերէն ձեւը). գոյութիւն ունեցող հեթանոսաւրէն - հեթանոսերէն զուգահեռ ձեւերից երկրորդն ունի -երէն տարբերակը եւ ոչ -արէն-ը. հաւանականութիւն չունի նաեւ այն վարկածը, ըստ որի -արէն/-երէն-ը կազմուած է -ար/-եար եւ -էն տարրերից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փոխարէն, աւրէնսերէն, հեթանոսերէն, ողբերէն, ստամբակերէն, քրիստոսերէն, հրէարէն, հրէայերէն, հռովմէարէն, հռոմմարէն, հռովմերէն, պարթեւարէն, քաղդէարէն, ասորերէն, հայերէն, յուներէն
Էջ 804, սյունակ 1 Էջ 804
-ԵՂԷՆ «ամպեղէն, աստուածեղէն, բոցեղէն, երկաթեղէն, կաւեղէն, հողեղէն, ջրեղէն, փայտեղէն, քարեղէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
փոխատու լեզու՝ իրան. -էն
Բաղկացած է -եղ եւ -էն տարրերից, որոնցից երկրորդը գալիս է իրանական ծագման -էն-ից, կամ հին -այն-ից` բարբառային հնչիւնափոխութեամբ (հմմտ. -եայ > է):
Տե՛ս նաեւ
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՆ I «հանդիպում է միայն իրանական փոխառություններում (նկարեն-նկար, այլեւ քաղկեն «գարեհաց», որի հարաբերությունը կասկ «կեղծած գարի» բառի հետ չի գիտակցվում)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ēn
Ծագում է իրան. -ēn (aina-) ածանցից:
Էջ 806, սյունակ 1 Էջ 806
-ԷՆ II «այդրէն, այսրէն, անդրէն, անդրէն, ապաքէն, աստէն, ձեզէն, մեզէն, քեզէն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւ
Ծագում է հ.-ե. *-ei-ni-/-oi-no դերանվանական ձեւից, որ առկա է նաեւ սո-յն, դո-յն, նո-յն ձեւերի մեջ:
Մատենագիտություն
Pokorny 286; Meillet 1898, 274