Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԵԶԱԿ
(-ի)
(բեզեկ, -եկի, բեզեկն, բեզեկայ, «արեգակ»)
«փայլատակում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βέξεκ
փոխատու լեզու՝ եբր. bāzāq
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բեզեկեան
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 435
ԵՐԷԿ
(-ի, -եկի եւ -իկի)
«երեկ, երեկվա օր»
Ստուգաբանություն (անստույգ)
Նույնն է համարվում երեկ «երեկո» բառի հետ, բայց հնչյունական փոխհարաբերությունը չի բացատրված։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երեկեան,
իրիկեան,
երեկածին
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 52
Տե՛ս նաեւ
-(Ե)ԿԻ(Ն)
«նախկի(ն), կրկին, երեքկին, չորեքկին, հ(ի)նգեկին, վեցկին, եաթնեկի(ն), տասնեկի(ն), յիսնեկի(ն)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ինչպէս երեւում է բերուած օրինակներից, -կի(ն) տարբերակը բառեր է կազմում ցածր թուականներից` մինչեւ վեց-ը ներառեալ, -եկին(ն)-ը` աւելի բարձրերից. հինգ թուականից կազմւում է եւ՛ -կին-ով, եւ՛ -եկին-ով ձեւեր. -եկին(ն)-ի համար կարելի էր ենթադրել -եակ եւ -ին (հմմտ. առաջին) կամ -ի բաղադրիչներ (Greppin, 1973, 67, 1975, 78), սակայն այս դէպքում անբացատրելի է մնում -կի(ն) տարբերակը, որ դժուար է դիտել որպէս -եկի(ն)-ի կրճատ ձեւ կամ բացատրել որպէս -իկ եւ -ի(ն) բաղադրիչների միացում. հարցի լուծումն առաւել եւս դժուարանում է, եթէ կապ կայ -եկի(ն)-ի, -կի(ն)-ի եւ -եկի միջեւ:
Մատենագիտություն
Greppin 1973, 67, 1975, 78
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։