Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂԱԹՔ
(-ից)
«աղոթք, աղաչանք»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաթաբուխք,
աղաթկէ(ա)ր,
աղաթակեր,
ուշ-աղաթել,
աղաթարան
ԽԱՂԱՂ
(կա նաեւ մ. հ. խաղոդիլ «խաղաղվել, հանգստանալ, մեղմանալ, թուլանալ»)
«խաղաղ, հանդարտ, հանգիստ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *khl-
(անմիջական նախաձեւ՝ *khl- (կամ *khəl-, *khəl-))
կրկնաւոր կամ -աղ ածանցով ձեւ
եթե ճիշտ է Մեյեի համեմատութիւնը հուն. χαχαω «արձակել, թողնել, թուլացնել» բայի հետ: Թերեւս հնարաւոր է նաեւ համեմատութիւնը կաղաղ «որջ» (սկզբնապես «հանգստավայր, ապաստարան») բառի հետ՝ կ/խ հերթագայութեամբ (հմմտ. կեղ «ծուռ» - խեղ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խաղաղանալ,
խաղաղական,
խաղաղակոյտ,
խաղաղարար,
խաղաղիկ,
խաղաղութիւն,
հետախաղաղ,
հողմախաղաղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χαχαω
«արձակել, թողնել, թուլացնել»
Մատենագիտություն
Meillet, EGCAC 36
ԽԱՅՏԱՂԱՆ
(խատղան, խայտխան)
«մի քանձր հեղուկ, խայծղան, դեղանիւթ, դեղ»
Ստուգաբանություն (անստույգ)
Արդեօք խայտ բառից չէ՞ (խայտ-աղան՞)
Տե՛ս նաեւ
-ԱՂ
«բակաղ, կենցաղ, այլեւ խանդաղ(-ատ), կախաղ(-ան) եւ յաշաղ(-ել), յապաղ(-ել)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *-lo-
նախորդող -ա ձայնաւորով
-ա-ի համար հմմտ. բակ, -աց, աշ, -աց:
-ԱՆՔ
I
«աղաչանք, աշխատանք, եպերանք, մաղթանք»
Ստուգաբանություն ()
փոխատու լեզու՝ ասոր. purqānā
«փրկանք»
Ծագում է -ան- բայահիմքային տարրից (կազմիչից)` -ք հոգնակերտով, որ այս դէպքում ածանցական արժէք է ձեռք բերել. հմմտ. աղքատանք-աղքատան-(ալ), գտանք-գտան-(ել), երկութան-ք -երկութան-(ալ), զառածանք-զառածան-(ել), զարման-ք-զարման-(ալ), յանցան-ք-յանցան-(ել), լուծան-ք-լուծան-(ել) եւ այլն. եթե կան բայական զուգահեռն` -ան-ով եւ առանց -ան-ի ձեւեր, ապա -ան-ք-ով ձեւերը կազմուել են -ան-ով ձեւերից` մարթանք-մարթան-(ալ) եւ մարթ-(ել), լուտան-ք-լուտան-(ալ) եւ լուտ-(ալ). հետագայում -ան-ք-ը համաբանութեամբ անուններ է կազմել նաեւ -ան-ից զուրկ հիմքերից` աղաչել - աղաչան-ք, մաղթ-ել-մաղթ-ան-ք, ողորմ-իլ-ողորմ-ան-ք եւ այլն. -ան-ք-ի կայունացման եւ տարածման համար քիչ դեր չեն խաղացել իրանական բայահիմքից ածական անուններ կազմող -ān-ով, մասամբ, նաեւ ասորական -ānā-ով հիմքերը (հմմտ. փրկանք < ասոր. purqānā). ճիշտ չէ Գրեպինը (Greppin, 1975, 43)` նշելով, թե «-անք ածանցը երեւան է գալիս միայն ենթաշերտային ծագման արմատների հետ (՞) եւ նմանապէս ինքն էլ պիտի լինի ենթաշերտային ծագման»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաչանք,
աշխատանք,
եպերանք,
մաղթանք,
աղքատանք,
գտանք,
երկութանք,
զառածանք,
զարմանք,
յանցանք,
լուծանք,
մարթանք,
լուտանք,
ողորմանք,
փրկանք
Մատենագիտություն
Greppin 1975, 43
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։