Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՀԱՍԱԿԱՆ
«հանապազ»
(ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կազմված է հատ-ից՝ -ական վերջածանցով, բայց անհասկանալի է իմաստի մեկնությունը
ՅԱՃԱԿԱՆ
«յարիլ ինչ»
(ԲՀ)
Ստուգաբանություն ()
կազմված է աճ արմատից՝ յ- նախածանցով եւ -ական վերջածանցով։
ՇՂՈՒԱԿԱՆ
«մի տեսակ կոշիկ (հողաթափ)»
Ստուգաբանություն ()
Կազմված է շղու- անհայտ արմատից՝ -ական վերջածանցով: Աճառյանը (ՀԱԲ 3, 525) սրան է միացնում ԲՀ-ի շղոկան «փառամոլ» կամ «աշխարհական» բառը
Մատենագիտություն
ՀԱԲ 525
ՏՈՔՍ(ԱԿԱՆ)
«թունավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. τοξικόν
-ական-ի համապատասխանեցմամբ ικο-ին
Մատենագիտություն
H. AG 385;
Աճ. ՀԱԲ 432
-(Ա)ԿԱՆ
«բժկան, մուրացկան, առնական, աստեղական, գոյական, (ե)տեղական, իւրական, ճանաչական»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -(a)kan
հաճախադեպ է իրանական փոխառություններում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստղական,
գրաւական,
վաճառական,
տոհմական,
վարձկան
-ԱՆԻ
I
(բոկանի, գեղանի, դողանի, լեզուանի, հովանի, մատանի, պիտանի, այլեւ միագնված կազմությամբ՝ կենդանի, հոյանի, հոմանի)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նկատի ունենալով այս -անի-ով բառերի գերակշիռ մասի հնդեւրոպական ծագումը եւ տողան-տողանի տիպի զուգահեռների առկայությունը՝ կարելի է համարել հայկական կազմություն՝ -ան ածանցով կամ հիմքային տարրով եւ -ի ածանցով. սրանից պետք է տարբերել այն -անի-ն, որ իբրեւ ինքնուրույն ածանց գիտակցվել է բառավերջի -ն-ի անկումից հետո, եւ որը կազմված է -ան հիմքակազմ տարրից ու -ի ածանցից՝ ակն-ական-ականի, անուն- անվան-անվանի եւ այլն:
-ԵԿԱՆ
«շայեկան (շահեկան)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Անկասկած, -ական ածանցի տարբերակն է` միացած շահ, -ի «օգուտ» բառի հիմքային -ի-ով ձեւի հետ (*շահ/ -ի- ական > շահ / յեկան):
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։