-(ե)կի(ն)` նախկի(ն), կրկին, երեքկին, չորեքկին, հ(ի)նգեկին, վեցկին, եաթնեկի(ն), տասնեկի(ն), յիսնեկի(ն): Ինչպէս երեւում է բերուած օրինակներից, -կի(ն) տարբերակը բառեր է կազմում ցածր թուականներից` մինչեւ վեց-ը ներառեալ, -եկին(ն)-ը` աւելի բարձրերից. հինգ թուականից կազմւում է եւ՛ -կին-ով, եւ՛ -եկին-ով ձեւեր. -եկին(ն)-ի համար կարելի էր ենթադրել -եակ եւ -ին (հմմտ. առաջին) կամ -ի բաղադրիչներ (Greppin, 1973, 67, 1975, 78), սակայն այս դէպքում անբացատրելի է մնում -կի(ն) տարբերակը, որ դժուար է դիտել որպէս -եկի(ն)-ի կրճատ ձեւ կամ բացատրել որպէս -իկ եւ -ի(ն) բաղադրիչների միացում. հարցի լուծումն առաւել եւս դժուարանում է, եթէ կապ կայ -եկի(ն)-ի, -կի(ն)-ի եւ -եկի միջեւ:
Ստուգաբանություն (անստույգ)
Ինչպէս երեւում է բերուած օրինակներից, -կի(ն) տարբերակը բառեր է կազմում ցածր թուականներից` մինչեւ վեց-ը ներառեալ, -եկին(ն)-ը` աւելի բարձրերից. հինգ թուականից կազմւում է եւ՛ -կին-ով, եւ՛ -եկին-ով ձեւեր. -եկին(ն)-ի համար կարելի էր ենթադրել -եակ եւ -ին (հմմտ. առաջին) կամ -ի բաղադրիչներ (Greppin, 1973, 67, 1975, 78), սակայն այս դէպքում անբացատրելի է մնում -կի(ն) տարբերակը, որ դժուար է դիտել որպէս -եկի(ն)-ի կրճատ ձեւ կամ բացատրել որպէս -իկ եւ -ի(ն) բաղադրիչների միացում. հարցի լուծումն առաւել եւս դժուարանում է, եթէ կապ կայ -եկի(ն)-ի, -կի(ն)-ի եւ -եկի միջեւ:
Գեւորգ Ջահուկյան (1920–2005) — ականավոր հայ լեզվաբան, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս։
«Հայերեն ստուգաբանական բառարանը» (հրատարակված 2010 թ․, Երեւան, ՀՀ ԳԱԱ Հ․ Աճառյանի անվան լեզվի ինստիտուտ, 821 էջ)
ամփոփում է հայոց լեզվի բառապաշարի պատմահամեմատական հետազոտության բազմամյա արդյունքները։
Թվային շտեմարան եւ համակարգչային ծրագիր՝ Ռուբեն Թարումյան (tarumian.am):
Շտեմարանի առանձնահատկությունները՝
Յուրաքանչյուր բառահոդվածի համար հասանելի է տպագիր բնօրինակ էջի սանդղացվող պատկերը (nayiri.com)։
Բազմամակարդակ որոնում՝ ըստ գլխաբառի, իմաստի, հ.-ե. արմատների, փոխատու լեզուների եւ բաղադրությունների։
Բոլոր տեքստերը ներկայացված են դասական ուղղագրությամբ («եւ»):
Վիքի սկզբունքով WYSIWYG համայնքային սրբագրման եւ քննարկումների համակարգ՝ շտեմարանի ինքնաշխատ պահուստավորմամբ (backup):
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։