Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 9 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԻՒԹ -ի, -աց, ուշ՝ նաեւ -ից (դութ «իմաստուն»՝ ԲՀ) «կախարդ, վհուկ, դյութական, կախարդական»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *dheu- «ծուխ»
հմմտ. հուն. θυτνης եւ (θυτηρ) «զոհամատույց, քուրմ» բառի իմաստի տիպի նախնական իմաստով։ - Ջահ.։ Հազիվ թե հին փոխառություն լինի հունարենից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դութել, դիւթութիւն, դիւթական, ալիւրաղիւթ, զարեդիւթ, չարադիւթ, դիւթիչ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
θυτνης, θυτηρ
«զոհամատույց, քուրմ»
Էջ 241, սյունակ 1 Էջ 241
ԶՈՀ (-ի, -ից) «զոհ, ողջակեզ, մատաղ» (կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *zōhr
Փոխառություն իրանական աղբյուրից՝ *zōhr.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զոհել (զոհեալ «մատաղամիս»), զոհանոց, զոհարան, զոհաւոր, զոհասէր, պատարագազոհ, մարդազոհ, կենդանազոհութիւն, բրագոհ, զոհաբերել, զոհաբերութիւն, զոհողութիւն, անձնազոհ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
zaotar
«քուրմ, զոհաբերող»
ավ.
zaoϑra
«զոհահեղուկ (եւ «զոհ»?)»
մ. պ.
zōr
«օրհնաջուր»
Մատենագիտություն
H. AG 151; Աճ. ՀԱԲ 103
Էջ 423, սյունակ 1 Էջ 423
ԿՈՐԻՒԹԱՆՏ (կորիբանտ, կորիբանդ) «փռյուգիական քուրմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կորիբանդեցիք
Էջ 429, սյունակ 1 Էջ 429
ԿՈՒՐԷՏ «հունական քուրմ (Կրետեում)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. κουρήτες «հգն.»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կուրետացի-ք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 666
Էջ 532, սյունակ 1 Էջ 532
ՄՈԳ (-ու, -ի, -աց, հգն. -եան (ուշ՝ մով)) «մոգ, քուրմ, աստղագուշակ, կախարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. moyu
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. moyu: Սրանից բաղադրուած է moypet (>հայ. մոգպետ), որ առկա է նաեւ ուշ շրջանի movpetān movpet, mōbedān mōbed (> հայ. մովպետան մովպետ, մութիստան, մութիտ) կազմություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոգել, մոգութիւն, մոգակրօնիկ, չարամոգական
Էջ 786, սյունակ 1 Էջ 786
ՔՈՎՄԱՐԻՄ «քուրմեր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. χωμαρίμ
փոխատու լեզու՝ եբր. kəmārīm
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 588
Տե՛ս նաեւ
Էջ 788, սյունակ 1 Էջ 788
ՔՈՒՐՄ I (-ի, -աց, ուշ՝ -ունք, -անց) «քուրմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. kūmrā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
քրմանալ, քրմորդի, քրմապետ, քրմաժողով
Մատենագիտություն
H. AG 320; Աճ. ՀԱԲ 596
Էջ 788, սյունակ 1 Էջ 788
ՔՈՒՐՄ II «եղեւնու նման մի ծառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qurm
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 596
Էջ 788, սյունակ 1 Էջ 788
ՔՈՒՐՄ III «խաղողի որթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. karm
փոխատու լեզու՝ արաբ. kurūm «հոգնակի ձեւ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 596