Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 6 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 212, սյունակ 1 Էջ 212
ԵՂԱՐ I «կին, կին-ամուսին, ամուսնացած կին»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *seue- անդրադարձ դերանվան հետ եւ պատկանի *-l ածանցով կազմված ցեղակցական անունների խմբին:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
քոյր
հայ.
քենի
հայ.
քեռի
Էջ 286, սյունակ 1 Էջ 286
ԻՆՔՆ (-եան (ուշ՝ ընթ-)) «ինքը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sue- «անդրադարձ դերանուն» (անմիջական նախաձեւ՝ *s(e)ue-) քե-հիմքից
Կազմուած է բնիկ հնդեւրոպական քե-հիմքից (*sue- (*s(e)ue- անդրադարձ դերանուն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այսինքն, ինքնին, ինքնեակ, ինքնեկ, ինքնանեղել, ինքնակալ, ինքնաբաղխ, ինքնակամ, ինքնիշխան, ընթնագիր, ընթնի, ինքնագոհ, ինքնավարութիւն, ինքնավստահ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
իւր
«իր, յուր» <*seuoro-
հ. հնդկ.
svá
ավ.
hva
«իր, յուր»
լատ.
suus
ռուս.
свой
«իր, յուր»
Մատենագիտություն
Pok. IEW 882
Տե՛ս նաեւ
Էջ 288, սյունակ 1 Էջ 288
ԻՒՐ (-ոյ) «իր, յուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *seue- «անդրադարձ դերանուն» (անմիջական նախաձեւ՝ *seuoro-(°))
*seuoro-(°) (*seue- անդրադարձ դերանուն) արմատից։ *-ro ածանցի համար հմմտ. ալբ. vajr «աղջիկ» (< *uaria- ` *suo-ro-ից «մերձավոր ազգական»)՝ հայ-ալբանական զուգաբանութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
իւրեան, իւրորոյն, իւրեանցակուռ, իւրեանցայինք, իւրակայան, իւրակից, իւրային, չիւր, իւրաքանչիւր, յուրայատուկ, յուրատեսակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
svá
ավ.
hva
հ. լատ.
sovos
լատ.
suus
ռուս.
свой
Մատենագիտություն
H. AG 451; Աճ. ՀԱԲ 254
Տե՛ս նաեւ
Էջ 466, սյունակ 1 Էջ 466
ՀՈՐ II (-ի, -ից) «փեսա, տէր, ամուսին»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *seue- «անդրադարձ դերանուն» (անմիջական նախաձեւ՝ *souro- < *seuoro- (*seue-))
Թերեւս բնիկ հնդեւրոպական՝ *souro- < *seuoro- (*seue- «անդրադարձ դերանուն») արմատից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
քեռի
հայ.
քենի
սերբ.
sval
«քրոջ ամուսին»
Էջ 541, սյունակ 1 Էջ 541
ՄՈՒՔԵՐԻ(Կ) «սպասավոր» (գրաստավար)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. muqerik «գրաստ, գրաստավար»
Ճիշտ չէ Աճառյանը (ՀԱԲ 3, 365), որ «անստույգ» է համարում Քաջունու բացատրությունը՝ մուքեռիկ «իշապան»։
Մատենագիտություն
ՀԱԲ 365
Էջ 781, սյունակ 1 Էջ 781
ՔԵՌԻ (-ւոյ, -եաց) «քեռի, մորեղբայր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Կապ ունի քոյր (սեռ. քեռ) բառի հետ
Մատենագիտություն
H. ZDMG Arm. St. 294; Աճ. ՀԱԲ 570