Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՄՈՒՐ
(-ոյ, -ի, -աց)
«ամուր, պինդ, ամուր տեղ, ամրոց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mei-
«ամրացնել»
(անմիջական նախաձեւ՝ *moi-ro-)
«փայտի կառույց»
ձայնավորի՝ առայժմ անբացատրելի փոփոխությամբ եւ ա-ի հավելմամբ (*o-°). հայ. ամուր-ի եւ վեդ. հնդկ. āmur բառերի նմանությունը պատահական է.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամրախիթ,
ամրանալ,
ամրաձածուկ,
ամրական,
ամրակողմն,
ամրաշէն,
ամրասրահ,
ամրապարիսպ,
ամրոց,
ամրութիւն,
անամրութիւն,
մենամուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
mūrus
«պատ, պարիսպ, պատնեշ, պաշտպանություն»
(հին՝ moiros)
լատ.
moe-nia
«պարիսպ, ամրություններ, ամրացված տեղ, քաղաք, քաղաքասահման, շենք, բնակարան, պալատ»
(այլ ածանցով)
գերմ.
*mairja
«(սահմանա)գիծ, (սահմանա)սյուն»
հայ.
մոյթ
անբացատրելի ձայնավորմամբ
Մատենագիտություն
Pok. IEW 709;
Mayrhofer, KEWA 673
Տե՛ս նաեւ
ԱՍՏՈՒԱԾ
-ոյ
«աստված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ansu-
«աստված, ոգի»
հ.-ե. արմատ՝ *diu-
«աստված»
միասնական վարկած չկա: Ամենից հավանական են երկուսը. ա) ծագում է հնդեւրոպական *ansu- «աստված, ոգի» (հմմտ. հ. հնդկ. ánila «կենսաշունչ», գ. *ansur «աստված, ոգի») եւ *diu- «աստված» հիմքերի բարդումով եւ -ած-ով, կամ այդ նույն *ansu- հիմքի եւ տուած «տվող» (հմմտ. գթած, ողորմած), ձեւի բաղադրությամբ. բ) ծագում է աստ- արմատից, որ հաստ արմատի տարբերակն է, բայց սխալմամբ միաց-
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստուածաբարբառ,
աստուածաբեր,
աստուածագէտ,
աստուածագիր,
աստուածախաւս,
աստուածախաւսել,
աստուածահար,
աստուածանշան,
աստուածեղէն,
աստուածական,
աստուածանի,
աստուածարել,
բազմաստուածեան,
երեքաստուածեան,
չաստուած
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
ánila
«կենսաշունչ»
գ.
*ansur
«աստված, ոգի»
ԱՔԱՍ
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ker-
«կանչել, գոչել, հնչել»
բնաձայնական արմատից. ա- նախահավելվածի համար
թերեւս նաեւ աքար՝ *ker- բնաձայնական արմատից. ա- նախահավելվածի համար
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աքար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kasa
«մի կրծող կենդանի՝ աքիս (՞)»
լիտվ.
eškas
«ժանտաքիս»
<*keikas
ԿԱՍԲ
(քասպ)
«մի դեղաբույս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. qasb
«արմավաշիր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 532
ԿԱՍՍԻՈՊԵ
(Քասիոպէ)
«մի համաստեղութիւն»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Κασσιόπη
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 535
ՊԻԳԱՍՈՍ
(պեքասոս, պեգասոս, պեգաս)
«ձիու հատուկ անուն»
(դիցաբանական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. πήγασος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 80
ՍՔԱՍՏԵՐԻԷ
«պարան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σχοαστηρία
Մատենագիտություն
H. AG 518;
Աճ. ՀԱԲ 288
ՔԱՍ
«մի հեղուկաչափ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *kās
փոխատու լեզու՝ պրս. kās
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. *kās, պրս. kās.
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 556
ՔԱՍԱՅ
«կերակրի խոր ափսե»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրս. kāsa
Իրանական փոխառություն
Տե՛ս նաեւ
ՔԱՍԱՆԻԿ
««?» (իմաստը կապված է ներկարարների հարկատվության հետ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։