Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 3 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 327, սյունակ 1 Էջ 327
ԽԵՃԵՊ (կեճեպ, կճեպ, այլեւ, թերեւս, փեճեկ, փեճոկ, փոճոկ) «կճեպ, կեղեւ, պատյան»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sek- «կտրել» (անմիջական նախաձեւ՝ *s(k)h)ed-) o-ձայնդարձ
Հնարավոր է ծագումը հնդեւրոպական *s(k)h)ed- «ճեղքել, ցրել» արմատից (Պետերսոն), որտեղից հայ. շերտ (*skhedri-), այլեւ հնդկ. skhádatē «ճեղքում է»... մանավանդ որ *s(k)h)ed-ը ծագում է *sek- «կտրել» արմատից, որից ծագում է նաեւ *skend- «պոկել, անջատել» հիմնաձեւը, եւ որից ծագում են հայերենին մոտ իմաստներով բառեր։ Աճառյանը բերում է քարթվելական զուգահեռներ (վրաց. xečbi, ճան. xečepa, մեգր. sepčo), բայց չի լուծում այն հարցը, թե որն է որից փոխառել: Վերեւում տրված ստուգաբանության դեպքում հայերենն է քարթվելական ձեւերի աղբյուրը, մանավանդ որ հայերենում առկա է խ/կ հերթագայությունը, ինչպես խեղ եւ կաղ արմատների դեպքում:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
skhádatē
«ճեղքում է»
լիտվ.
skedervà
«բեկոր»
հ. հոլ.
ceinn
«թեփ, թեփուկ, կճեպ, պատյան, կեղեւ»
մ. բրետ.
quenn
«կաշի»
բրետ.
kenn
«թեփ»
բրետ.
ken
«կաշի»
հ. բրետ.
skant
«թեփ»
հ. բրետ.
skān
«կեղեւ»
հ. վ. գ.
scinten
«քերթել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 358; Ջհայկյան, ՕԻԱՊԱՅ 112
Էջ 765, սյունակ 1 Էջ 765
ՓՆՌՔ
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ
Էջ 766, սյունակ 1 Էջ 766
ՓՈՃՈԿ -ի, -աց «կեղեւ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառեանը (ՀԱԲ 4, 515) համարում է կճեպ եւ խեճեպ հոմանիշների դրափոխութիւնը (հմմտ. ճեպոտել > փեճոտել)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
փճոք, փեճեկ, փեճոկել, փոճոկել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 515