Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԴԱՓՐ
(դաբր, տափր, տարբ)
«դոփյուն, հոդի փորում եղունգներով»
Ստուգաբանություն (բնաձայն)
Եթե բուն ձեւը տափր-ն է, ապա այն կարող է կապված լինել տոփել բայի հետ որպէս ձայնդարձային ձեւ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
դոփել
ԴՈՓԵԼ
«դոփել, ոտքը գետնին խփել, կոփել, բախել»
Ստուգաբանություն (բնաձայն)
տոփել բայի (տե՛ս) բարբառային ձայնեղացած ձեւը: Աճառյանը համարում է բնաձայնական կազմութիւն:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դոփիւն,
դոփումն
Մատենագիտություն
ՀԱԲ 688
Տե՛ս նաեւ
ՏԱՓ
«տափակ, տափարակ տեղ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deph-
«ծեծել, տրորել»
(անմիջական նախաձեւ՝ *doph-)
որտեղից նաեւ տոփել: Զահուկյանը (ՀԼՊ) կասկածով հնարավոր է համարում իրանական ծագումը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տափել,
տափան,
տափափուշ,
տափարակ,
տափարակել,
գետնատափ,
տափակ,
տափակութիւն,
տափաստան,
Տափերական կամուրջ,
Խաչատափ,
Կամրջատափ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
σέρφω
«տրորել»
հուն.
σέριγω
«տրորել»
սերբ.
depati
«խփել, բոթել»
Տե՛ս նաեւ
ՏՈՓԵԼ
(տփել)
«ծեծել, կոխոտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *deph-
«ծեծել, տրորել, ճմռել»
(անմիջական նախաձեւ՝ *doph-)
«ծեծել, տրորել, ճմռել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տոփան,
տոփիչ,
տոփիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
δέφω
«տրորել, ճմռել»
սերբ.
depati
«հրել, խփել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 431
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։