Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 471 բառահոդված (էջ 1/48)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԲԱՆԱ «բարձր տեղ, բարձունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αββανα
փոխատու լեզու՝ եբր. hābāmā
αβαμα-ի ձեռագրային տարբերակ
Մատենագիտություն
H. AG 338; Աճ. ՀԱԲ 73
Էջ 20, սյունակ 1 Էջ 20
ԱԳ I (անիլ) «հագնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ou-) o-ձայնդարձ
Աւելի ուշ՝ հ- նախահնչիւնով։ -ն ով ածանցի համար հմմտ. լիտվ. aunù, aýti «կոշիկ հագնել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագոյցք, ագուցիկ, ագանելիք, հագանիլ, հագնիլ, հագնել, հագուստ, հագուստեղէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
ind-uō
«հագնել»
լիտվ.
aunù, aýti
«կոշիկ հագնել»
Մատենագիտություն
H. AG 411; Աճ. ՀԱԲ 75; Pok. IEW 346
Տե՛ս նաեւ
Էջ 21, սյունակ 1 Էջ 21
ԱԳՌԱՒ (-ու) «ագռավ, բու, մի համաստեղություն» (աստղաբաշխական)
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *ker- «բնաձայնական արմատ»
հ.-ե. արմատ՝ *ger- «բնաձայնական արմատ»
Բնաձայն բառ, որ կազմությամբ նման է հ.-ե., այլեւ ոչ հ.-ե. համիմաստ բառերին, հատկապես հնդեւրոպական *ker- բնաձայնական արմատից ծագող լատ. corvus, մ. իռլ. crū (<*krouos) եւ հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ծագող հ. վ. գերմ. krā(w)a, հ. անգլ. crāwe բառերին, բայց օրինաչափ համապատասխանություն չկա։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագռաւանալ, գայլագռաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
corvus
մ. իռլ.
crū
<*krouos
հ. վ. գերմ.
krā(w)a
հ. անգլ.
crāwe
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 79
Էջ 23, սյունակ 1 Էջ 23
ԱԶԴ (աստ) «լուր, տեղեկութիւն, զգացողութիւն, ազդեցութիւն, ազդեցիկութիւն, կարողութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *past «ամուր»
փոխատու լեզու՝ հ. պ. azdā
փոխատու լեզու՝ պրթ. azd
փոխատու լեզու՝ մ. պ. azd
թերեւս աստ գրութեամբ ձեւերը ծագմամբ տարբեր են ազդ-ով ձեւերից եւ ծագումն են հ.-ե. *past «ամուր» արմատից, որից նաեւ հայ. հաստ «ամուր. հաստ» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազդել, ազդարար, ազդելի, ազդոյ, աստոյ, ազդու, աստու, աստետր, աստի(ն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 85-86
Էջ 25, սյունակ 1 Էջ 25
ԱԼԱՒՈՒՆՔ (ալաւուն-ք, ալաւուն) «բազմաստեղբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aləu- կամ *aləbh- (անմիջական նախաձեւ՝ *al(ə)u-, *al(ə)bh-) նախաձեւերից որեւէ մեկից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղաւնի
հուն.
ἀλωφός
«սպիտակ»
լատ.
albus
«սպիտակ»
ռուս.
лебедь
«կարապ»
Մատենագիտություն
Pok. IEW 91
Էջ 25, սյունակ 1 Էջ 25
ԱԼԻ III «տեղում պտտվող իր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «թեքել, շրջել» (անմիջական նախաձեւ՝ *əliio-)
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
իլ(իկ)
հայ.
աղեղն
կիմր.
olwyn
«անիվ» <*oleinā
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԼՈՆ «տեղիւս, հոմանի» (ԲՀ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԼ-Ք (-ոց (հգն.)) «խորք, խորունկ տեղ, հատակ, անդունդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *sel- «բնակելի տեղ, բնակարան» բառի հետ
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՏԱՐ (-աց) (աղթար) «աստղ, բախտ, աստղագուշակ, աստղահմա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պրսկ. axtar «համաստեղություն»
փոխատու լեզու՝ մնք. 'xtr (axtar) «աստղ»
փոխատու լեզու՝ պ. axtar «աստղ, բախտ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտարակ, վատախտարակ
Մատենագիտություն
H. AG 94; Աճ. ՀԱԲ 100; Ջահ. ՀԼՊ 513
Տե՛ս նաեւ
Էջ 29, սյունակ 1 Էջ 29
ԱԿԱՀ «տեղյակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. ākāh
փոխատու լեզու՝ մ. պ. ākās
Մատենագիտություն
H. AG 94; Աճ. ՀԱԲ 103