Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 733 բառահոդված (էջ 1/74)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԲԱՆԱ «բարձր տեղ, բարձունք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αββανα
փոխատու լեզու՝ եբր. hābāmā
αβαμα-ի ձեռագրային տարբերակ
Մատենագիտություն
H. AG 338; Աճ. ՀԱԲ 73
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԳԱՆ «ժրաջան, արագաշարժ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *auē «ջանալ, ճիգ գործել» (անմիջական նախաձեւ՝ *aueno)
Բաղադրություն՝ անագան (Աճառյան, ՀԱԲ 1, 75, նշանակության տարբերության պատճառով կապը ժխտում է)։ Կապ ունի՞ հնդեւրոպական *auē «ջանալ, ճիգ գործել» արմատի հետ, որի վերականգնումը այնքան էլ հավաստի չէ (*aueno> ագա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագան
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 75
Էջ 22, սյունակ 1 Էջ 22
ԱԶԱՐԻՈՆ ««տարկլավան, մեղրամուշկ» (բույս)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պրսկ. āzaryōn
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 84
Էջ 23, սյունակ 1 Էջ 23
ԱԶԴ (աստ) «լուր, տեղեկութիւն, զգացողութիւն, ազդեցութիւն, ազդեցիկութիւն, կարողութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *past «ամուր»
փոխատու լեզու՝ հ. պ. azdā
փոխատու լեզու՝ պրթ. azd
փոխատու լեզու՝ մ. պ. azd
թերեւս աստ գրութեամբ ձեւերը ծագմամբ տարբեր են ազդ-ով ձեւերից եւ ծագումն են հ.-ե. *past «ամուր» արմատից, որից նաեւ հայ. հաստ «ամուր. հաստ» բառը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազդել, ազդարար, ազդելի, ազդոյ, աստոյ, ազդու, աստու, աստետր, աստի(ն)
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 85-86
Էջ 24, սյունակ 1 Էջ 24
ԱԹՈՌ (-ոյ) «աթոռ, նստարան, գիշերանոթ, բնական կարիքը հոգալու աման, գահ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աթոռակից, աթոռակալ, նախաթոռ, հակառակաթոռ, աթոռագործ, զուգաթոռ, զարմանաթոռ, թիկնաթոռ, աթոռան, սալաթոռ, խաչաթոռ, աթոռակալել, աթոռանիստ, հակաթոռ, բազկաթոռ, ճոճաթոռ
Էջ 27, սյունակ 1 Էջ 27
ԱԽԱԿԱՆ «տոհմ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ ստացվել է ախտարական բառի աղավաղմամբ
Մատենագիտություն
Ամալյան, ԲՀ 346; Աճ. ՀԱԲ 96
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՏԱՐ (-աց) (աղթար) «աստղ, բախտ, աստղագուշակ, աստղահմա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պրսկ. axtar «համաստեղություն»
փոխատու լեզու՝ մնք. 'xtr (axtar) «աստղ»
փոխատու լեզու՝ պ. axtar «աստղ, բախտ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտարակ, վատախտարակ
Մատենագիտություն
H. AG 94; Աճ. ՀԱԲ 100; Ջահ. ՀԼՊ 513
Տե՛ս նաեւ
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՏԱՐՄՂԼ (-ի, -աց) (ախտարմող, ախտարմաղ, ախտարմախ) «աստղագուշակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. axtarmār
Փոխառություն իրանական աղբյուրից:
Մատենագիտություն
H. AG 94; Աճ. ՀԱԲ 101
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԾԵԼ «բերել, տանել, շարժել, վերածել, պատել, լցնել, խփել, կատարել, անել, ավելացնել, բռնել, կտրել, սափրել, նվագել»
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ածելել, ածողել, ածանցիլ, առածանել, արտածել, վերածել, խորհրդածել, ներածութիւն
Էջ 29, սյունակ 1 Էջ 29
ԱԿԱՆԴՈՒԿ (ակնդուկն) «մի բույս՝ կաղնշան կամ ականթ»
Ստուգաբանություն (անստույգ)
փոխատու լեզու՝ հուն. άκανθα
Թերեւս ականջուկ-ի աղավաղված ձեւ կամ փոխառություն հուն. άκανθα-ի որեւէ տարբերակից։
Տե՛ս նաեւ