Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 215 բառահոդված (էջ 1/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 23, սյունակ 1 Էջ 23
ԱԶԴՐ (աստր), -եր (ուշ՝ -երի, -երաց, -երանք) «զիստ, ոտքի վերնամաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ost-dh-ur- (անմիջական նախաձեւ՝ *ozdhur) նախաձեւ
Հիւբշմանի նշած եւ Աճառեանի ՀԱԲ-ում (1, 86) բերուած զուգահեռները (հ. հնդկ. sákthi, աւ. haxti «աճուկ» եւ հուն. ἰσχί, ἰσχίον «ազդր») հայերենից ձեւով շատ հեռու են եւ Pok. IEW-ում (930) բերւում են *(s)keng- արմատի տակ, որ ոչ մի կերպ չէր կարող տալ ազդր: Ջահ. ՀԼՊ-ում (142) կասկածով նշուած հուն. σφύς «ազդր» զուգահեռը եւ վերականգնուած *ost-dh-ur- > *ozdhur նախաձեւը լիովին հաւաստի չեն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sákthi
«աճուկ»
աւ.
haxti
«աճուկ»
հուն.
ἰσχί, ἰσχίον
«ազդր»
հուն.
σφύς
«ազդր» կասկածով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 86; Pok. IEW 930; Ջահ. ՀԼՊ 142
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԼՄԱՆԱԿ «օրացույց» (բնագիտական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իտալ. almanacco «օրացույց»
Նոր ալմանախ բառը ռուս. альманах-ից է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 95
Էջ 35, սյունակ 1 Էջ 35
ԱՂԱՒՏ (-ի, -ից) «կիսամութին, նսեմ, տկարաձայն, թոյլ ձայնով»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sal- «կեղտագորշ» -աւտ ածանցով
բնիկ հնդեւրոպական *sal- «կեղտագորշ» արմատից՝ -աւտ ածանցով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաւտանալ, աղաւտազան, աղաւտագոյն, աղաւտատեսիլ, աղաւտալոյս, աղաւտափայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sāra, sāla
«գորշ»
հ. անգլ.
sōl
«կեղտոտ, մութ»
լատ.
salu
«պղտոր, աղոտ, կեղտագորշ»
հ. վ. գ.
salo
«պղտոր, աղոտ» (*sal-u)
ռուս.
соловый
«դեղնավուն, դեղնավուն կարմիր, բաց աշխետ»
Մատենագիտություն
Աղայեան, ԲՍՀ 18-19
Էջ 36, սյունակ 1 Էջ 36
ԱՂԷՏ -ի, -ից -աւք «գութ, ցավ, վիշտ, չարիք, փորձանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lei- «դադարել, փոքրանալ, անհայտանալ» (անմիջական նախաձեւ՝ *oleid-) *lei- <*elei-
ամենից ավելի հավանական է բխեցնել հ.-ե. *oleid- ձեւից... Ավելի քիչ հավանական է համեմատությունը *ol- «ոչնչացնել, վնասել, փչացնել» արմատի ածանցյալների հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղետական, աղետաբեր, աղիտաբեր, աղետանալ, աղետալ, աղետաւոր, աղիտարար, բազմաղետ, չարաղետ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խալ.
litt
«քիչ, վատ»
գ.
leiden
«հանդուրժել, տառապել»
հայ
եղեռն
հայ
ողբ
Մատենագիտություն
Ջհաուկյան, OIDПAЯ 150; Աղայան, ԲՍՀ 17-18
Էջ 48, սյունակ 1 Էջ 48
ԱՅԵՆԱԿ «օրինակ» (ԲՀ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. āy(ī)nak
փոխատու լեզու՝ պ. āyīn
այս բանի համար հմմտ. Horn, GnE 15
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 167
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԵԼԻԿԱ «angelica»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. angelica
փոխատու լեզու՝ ֆր. angélique
փոխատու լեզու՝ իտալ. angelica
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 183
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԻԱՑԵԼ «մերժել, հերքել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԱՃԵԼ (անդիճ-ել, անտիճ-ել, անդէճ լինել, հանդիճել, հանդիջել) «մտածել, քննել, խորհրդածել, մտմտալ, մտահոգ լինել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. andāčak «ապացույց, օրինակ»
փոխատու լեզու՝ մնք. andač «չափել, նախատել, դատել»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդաճումն, անդէճք
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 186-187
Էջ 54, սյունակ 1 Էջ 54
ԱՆԴԵՂԻԿ(Ն) «մի դեղաբույս» (բբ)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
-ոն-ը ցույց է տալիս հուն. վերջավորություն, բայց հունարենում նման բառ չի վկայված
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆՏԻՄՈՆ (բբ) «ծարիր» (բբ)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. antimonium
փոխատու լեզու՝ իտալ. antimonio
նոր փոխառություն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 189