Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՂՇԿՈՐԵԼ
(աղշկորել, սխալմամբ՝ աղորկորել)
«ստիպել, բռնադատել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«քշել, շարժ(վ)ել»
Կազմված է աղ արմատից՝ ուշ շրջանի սաստկական -շկ-որ- (հմմտ. խառնշտորել) բաղադրյալ ածանցով (՞)։ աղ-ը թերեւս ծագում է հնդեւրոպական *el- «քշել, շարժ(վ)ել» արմատից։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ելանել
հայ.
ելուզանել
հուն.
ελαω
«քշել, շարժել, հալածել, հորդորել»
ՍՏԵՊ
-ոյ, -ի, -աց
«շտապում, փույթ, ստիպում, հաճախ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *steib-
«սեղմ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *steib-' *steib(n)-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ստիպել,
ստիպողական,
ստիպողականութիւն,
ստիպողութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
στείβω
«կոխոտել, տրորել»
լատ.
stipo
«սեղմել, խտացնել, դիզել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273;
Pok. IEW 646-648
ՏՏԻՊ
(ուշ` -ոյ, -ի, -ից)
«ստիպ, փոքրախահամ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *steib-
(անմիջական նախաձեւ՝ *stib-)
Կրկնաւոր կազմութիւն` ըստ Աճառեանի (ՀԱԲ 4, 443), հնդեւրոպական *steib- *stib- (հայ. ստէպ, ստիպել) արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
տտպութիւն,
տտպել,
տետպել
Մատենագիտություն
ՀԱԲ 443
Տե՛ս նաեւ
ՈՒՐՈՒԱԶԻԼ
«հրահրել, ստիպել»
Ստուգաբանություն (անստույգ)
Ծագումն անհայտ է:
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։