Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՄԵԹՈՎՍ
(ամեթիւստոս, ամեթոս, ամեթիստրոն, ամթիստրոն)
«մեղեսիկ, սուտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀμέθυστος
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 152-153
ԱՆՏԻՔՐԻՍՏՈՍ
«սուտ Քրիստոս, նեռ»
(կրոնական)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αντίχριστος
Մատենագիտություն
H. AG 340;
Աճ. ՀԱԲ 212
ԱՊՈՒՍՏ
(այլ տեղում՝ «ուստ»)
«սուտ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ, որ առաջացել է ապօստոլոս (< հուն. ἀπόστολος) բառի աղավաղմամբ:
ԱՍԿՆ
«սուտակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *as-
«վառ(վել)»
(անմիջական նախաձեւ՝ *az-g-)
քիչ հաւանական է բխեցումը հնդեւրոպական *az-g-ից՝ *as- «վառ(վե)լ» արմատից (Աղայան, ԲՍՀ 29). այս *azg-ից կան միայն «մոխիր» իմաստով բառեր, իսկ «փայլել, շողալ» իմաստը չկա:
ԴԱՒԱՆ
(-ի, -ից)
«դաւանանք, հաւատ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *deu-
«յարգել, մեծարել, երկրպագել, յարգելի, հզոր»
փոխատու լեզու՝ իրանական *daw
Հաւանաբար փոխառութիւն իրանական աղբյուրից՝ *daw (< հ.-ե. *deu- «յարգել, մեծարել, երկրպագել, յարգելի, հզոր»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաւանել,
դաւանութիւն,
դաւանաբան,
հայադաւան,
երկադաւան,
կիսադաւան,
քրիստոսադաւան,
սուտադաւանոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
duvas
«յարգանք, երկրպագութիւն»
հ. լատ.
dauenos (duonos)
լատ.
bonus
«լաւ»
Մատենագիտություն
Ջահ. None
ԶՈՒՐ
«դատարկ, սին, իզուր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ h. պ. zura
«անարդարություն, սուտ»
փոխատու լեզու՝ պրթ. zwr (zūr)
փոխատու լեզու՝ մ. պ. zūr
«սուտ»
փոխատու լեզու՝ պ. zūr
«սուտ»
իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զրաբանել,
զրադատ,
զրախնդիր,
զրախորհուրդ,
զրախաւս,
զրապարծ,
զրազան,
զրարտել,
զրել,
զուրավաստակ,
ստազրանք
Մատենագիտություն
H. AG 151;
Աճ. ՀԱԲ 109;
Ջահ. ՀԼՊ 525
ԼԱԼ
I
(դաղ)
«մեղեսիկ, շափյուղա, սուտակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. lāl
Մատենագիտություն
H. AG 267;
Աճ. ՀԱԲ 257
ԽԱՐՄԵԱՅ
«սուտ, կեղծ (ակն)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԿԱԹԼՈՒԼ
(կաթուլուկ, կաթլուկ, կաթշուկ)
«սուտ ինչ առասպել»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Ըստ այլ ձեռագրերի` «սուտ ինչ տառապյալ». հավանաբար կազմված է կաթիլ-ից` -ուկ ածանցով:
ՄԵՂԵՍԻԿ
(մելեսիկ)
«մի տեսակ թանկարժեք քար, սուտակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։