Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԲԵԵՂԶԵԲՈՒՂ
(-այ)
(բեհեղզեբուղ, բեղզեբուղ, պէլզեպուպ, կրճատմամբ՝ բազու, զեբուղ)
«բեհեղզեբուղ, սատանայապետ»
(հատուկ անուն՝ հասարակացած)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βεελζεβούλ
փոխատու լեզու՝ եբր. be'elzebūl
փխնկ. ճիշտ be'ezebub ընթերցման
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 445
ԴԵՂՏԱՅ
«սատանայապետ, վհկապետ» կամ «դեղատու»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապված է հուն. դելտա տառի անվան հետ, բայց ի՞նչ ձեւով
ՍԱԴԱՅԵԼ
(սատայել)
«սատանա, սատանայապետ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբրայերենից
բայց բուն աղբյուրը չի հավաստուած
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սադայելական
ՍԱՏԱՆ
«հակառակորդ, չարախոս, սատանա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. σατάν
փոխատու լեզու՝ եբր. sātān
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 179
Տե՛ս նաեւ
ՍԱՏԱՆԱՅ
(-ի)
«սատանա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. sātānā
փոխատու լեզու՝ եբր. sātān
«հակառակորդ, սատանա»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
սատանայածին,
սատանայական,
սատանայակիր,
սատանայութիւն
Մատենագիտություն
H. AG 316;
Աճ. ՀԱԲ 179
Տե՛ս նաեւ
ՍՈՒՌՆԱԲ
գործ. -աւ
(սուռնաբայ, սուռնաիայ, սիւռնաբ, սուրնաբա, սիւռնաայ)
«սատանա, դեւ»
Ստուգաբանություն (փոխառություն)
բուն աղբիւրը չի հաւաստուած (ասորերե՞ն. հմմտ. -այ)
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։