Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 8 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱԹ (-ոյ) «աման, կահույք, գործիք, ռազմագործիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ակկադ. anūtu «անոթ, գործիք, կահույք»
ակկադ. anūtu (unūtu, enūtu) «անոթ, գործիք, կահույք»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անաթաբեր, անաթագործութիւն, անաթապան, թնդանօթ, թնդանօթաձիգ, հրանօթ, հրանօթարան
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 469-470
Էջ 109, սյունակ 1 Էջ 109
ԲԱԲԱՆ (բանան) «ռազմական քարընկեց գործիք»
Ստուգաբանություն (փոխառություն)
Համարւում է թյուրք-թաթարական աղբիւրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բա(ն)բանաքար, բանբանախաղաց
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 372
Էջ 526, սյունակ 1 Էջ 526
ՄԹԵՐ (-ի, -ից) «մթերք, հավաքված բան, կույտ, շտեմարան»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մթերել, մթերածոյ, մթերանոց, մթերումն, բազմամթեր, ռազմամթերք
Էջ 563, սյունակ 1 Էջ 563
ՆԱՒ (-ու, -ի, -աց) «նավ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *nāu «նավ»
Հաւանական է համարւում նաեւ իրանական ծագման վարկածը, մանաւանդ որ նաւազ, նաւապետ բառերը ակնյայտօրէն իրանական ծագում ունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
նաւել, նաւորդ, նաւակ, նաւակիկ, նաւագնացք, նաւագործ, նաւակալ, նաւահանգիստ, նաւապետ, ծանրանաւել, բացանաւել, նաւամատոյց, նաւաշինարան, նաւաշինութիւն, ակնանաւա, բեռնանաւ, շոգենաւ, ռազմանաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հնդկ.
nau
հուն.
ναύς
լատ.
nāvis
Մատենագիտություն
H. AG 201; Աճ. ՀԱԲ 433
Էջ 625, սյունակ 1 Էջ 625
ՊԱՏԵՐԱԶՄ (-ի, -ունք, -աց) «պատերազմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *patrazm
փոխատու լեզու՝ մ. պ. patrazm
Բաղադրություններ եւ ածանցյալներ
պատերազմիլ, պատերազմիկ, պատերազմական, պատերազմակից, պատերազմասեր
Մատենագիտություն
H. AG 223; Աճ. ՀԱԲ 40
Տե՛ս նաեւ
Էջ 655, սյունակ 1 Էջ 655
ՌԱԶՄ (ըռազմ), -ի, ուշ՝ հգն. -մունք, -մանց «պատերազմ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. razm
փոխատու լեզու՝ պ. razm
Իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ռազմիկ, ռազմամուտ, ռազմաբեմ, ռազմագէտ, ռազմամթերք, ռազմանաւ, ռազմաճակատ
Մատենագիտություն
H. AG 233; Աճ. ՀԱԲ 138
Էջ 691, սյունակ 1 Էջ 691
ՍՊԱՍ (-ու) «պաշտոն, ծառայություն, կահկարասի, ամանեղեն, զարդ, հանդես, սեղան, ճաշ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *spas
փոխատու լեզու՝ ավ. spasyeiti
Իրանական փոխառություն.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ռազմասպաս, սպասել, սպասաւոր, սպասեակ, սեղանասպաս, անսպասելի, սպասարկու
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261-262
Էջ 807, սյունակ 1 Էջ 807
-ԻԿ II «այժմիկ, դրանիկ, մարտիկ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -ik
ածանցից, որ հաճախադեպ է իրանական փոխառություններում` մարզիկ, ոստանիկ, ռազմիկ, տոհմիկ, սպասիկ (հմմտ. սպասեակ), կազմում է նաեւ ժողովուրդների ներկայացուցիչների անուններ` հնդիկ, պարսիկ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մարզիկ, ոստանիկ, ռազմիկ, տոհմիկ, սպասիկ, հնդիկ, պարսիկ
Տե՛ս նաեւ