Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 133 բառահոդված (էջ 1/14)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 25, սյունակ 1 Էջ 25
ԱԼԷՖ (ալիփ) «եբրայական այբուբենի առաջին տառը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ եբր. alef
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 93
Էջ 26, սյունակ 1 Էջ 26
ԱԼՓ (-ի, -ից) (աղփ, աղփայ) ««ալֆա» (հուն. այբուբենի առաջին տառը)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἄλφα «ալֆա»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 96
Էջ 32, սյունակ 1 Էջ 32
ԱՀԱՐ ««նոթի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Կեղծ բառ՝ սովահար բառի վերջին մասը (Ակինյան) կամ Ահարոն անվան կրճատագիր ձեւ՝ աղճատված մեկնությամբ («նոթի») ստացված ձեւ (Ամալյան)
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱՄԱՍՈՒԿ «խառնակություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *alhə-mo-
Հավանաբար կազմված է աղամ- եւ աս-ուկ բաղադրիչներից, որոնցից առաջինը թերեւս կապված է աղաւաղ բառի հետ (< *alhə-mo-(?) հնդեւրո...
Տե՛ս նաեւ
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆ «ալան» կամ «ազնվական, իշխան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ալան. ալան/աղան «ալանների անունից»
փոխատու լեզու՝ ասոր. alānā «առաջնորդ, առաջին, ավագ»
կամ ալան/աղան լծորդությամբ ալանների անունից՝ ըստ ՆՀԲ-ի, կամ ասոր. alānā «առաջնորդ, առաջին, ավագ» բառից՝ ըստ Աճառյանի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղանազգի
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 120
Էջ 39, սյունակ 1 Էջ 39
ԱՂՋ (աղտ) «մութ, մթություն, խավար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aghl- «մութ ամպ, խավար»
Բաղադրութիւններ՝ աղջութիւն, աղջաղջ, աղջամուղջ, աղջամղջին, աղջամղջիլ, աղջտամուղջ։ Աճառյանը (ՀԱԲ 1, 335) նույնացնում է արջն բառի հետ (տե՛ս), որ ճիշտ չէ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղջութիւն, աղջաղջ, աղջամուղջ, աղջամղջին, աղջամղջիլ, աղջտամուղջ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
όρφυν
«խավար, մշուշ»
Մատենագիտություն
Pok. IEW 8; Աճ. ՀԱԲ 335
Տե՛ս նաեւ
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԱՐԱԹ «ճաշարան (աղքատների, դպրոցականների համար), շենք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘imārat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Էջ 48, սյունակ 1 Էջ 48
ԱՅԲ (-ի, -ից) «հայկական այբուբենի առաջին տառը»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άλφα «ալփ»
ձեւափոխությամբ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այբ(ու)բեն, այբեբեն, այբ(բ)ենաւոր, այբաթարց, այբբենարան, այբ(ու)բենական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 165
Էջ 50, սյունակ 1 Էջ 50
ԱՆԱԳՈՐՈՅՆ (անագորոն, անագորուն, անագորովն) «անգութ, անողորմ, դաժան, անխնայ, անմիտ»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *uer- «սիրալիրություն, բարյացակամություն»
Կազմված է ան- ժխտականով՝ այլուր անհայտ *ագոր «գութ, ողորմածություն» արմատից: Վերջինիս համար կարելի՞ է արդյոք ենթադրել կապ գորով բառի կամ հնդեւրոպական *uer- «սիրալիրություն, բարյացակամություն» արմատի հետ:
Էջ 55, սյունակ 1 Էջ 55
ԱՆԴՐԱՆԻԿ -ն, -ի, -աց, -ան «առաջնեկ, ավագ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ant(i)- «առջեւ, դիմաց» (անմիջական նախաձեւ՝ *ant(i)ro-) -անիկ բաղադրյալ վերջածանցով
Բնիկ հնդեւրոպական՝ *ant(i)ro-, *ant(i)- «առջեւ, դիմաց» նախաձեւից՝ -անիկ բաղադրյալ վերջածանցով։ (ըստ Բուգգեի, որ վերականգնում է *antero- կամ *antro- նախաձեւ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդրանիկածին, անդրանիկացուցանել, անդրանիկութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
anterior
«առաջին, առաջնային, անդրանիկ»
Մատենագիտություն
Pok. IEW 49