Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԼԱԽՈՒԹԵԼ
«պապաչել, մլկալ, այծի ձայն հանել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՆԵՐ
I
-ոյ, ուշ՝ -ի, -աց
«աներ, կնոջ հայր, աներորդի, աներանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *an-
«նախնի»
(անմիջական նախաձեւ՝ *anero-)
հնչյունապես քիչ հավանական է *anetero
հնչիւնապես քիչ հաւանական է *anetero
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աներանալ,
Լիբանաներ,
աներորդի,
աներձագ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
հան
հ-ով՝ ի տարբերութիւն աներ-ի
հ. վ. գ.
ano
«նախնի, նախապապ»
Մատենագիտություն
Pok. IEW 37
ԱՊՈՊԱՊ
«նախապապապ»
Ստուգաբանություն ()
ԲԻԲՂՈՍ
(-ի, -աց)
«պապիրուս, թուղթ. գիրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βίβλος
Մատենագիտություն
H. AG 344;
Աճ. ՀԱԲ 449
ԲՈՒԼ
I
(վուլ, պուլ)
«պապական կոնդակ, հրովարտակ, կնիք»
(կրոն.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. βούλλα
փոխատու լեզու՝ լատ. bulla
Մատենագիտություն
H. AG 373-374;
Աճ. ՀԱԲ 480
ԶՄՐԻԼ
(զմբրիլ, զմպրիլ)
«թմբել, ընդարմանալ, հարբեցողությունից հիմանալ, խայտառակվել, պապանձվել, հարվածից շշմել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer-
«թանձրանալ, մակարդվել»
զ- մասնիկով
Կազմված է զ- մասնիկով՝ թերեւս բնիկ հնդեւրոպական *mer- («թանձրանալ, մակարդվել» (՞)) արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mūrchati
«շաղվում է, ապշում է, շշմում է, թմրում է»
մ. պ.
vēmār
«հիվանդ»
հուն.
βρότος
«մակարդվածություն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 101
ԹՈՒԹԱԿ
(դուղաք)
«թութակ (թռչուն), պապկա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. tōtak (tūtī)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
թութակաբան,
թութակաբար,
թութակային,
թութականման,
թութակօրէն
Մատենագիտություն
H. AG 264;
Աճ. ՀԱԲ 203
ԼԱԼԱՓԱՐԹԵԼ
«պապաշել, այծի պես մկկալ»
Ստուգաբանություն (բնաձայն)
Բաղադրություն՝ լալաարթին: Թերեւս բնաձայն կազմություն, որպիսիները տարածված են հնդեւրոպական լեզուներում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լալաարթին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
lalelā
«բոբովանք»
հուն.
λαλεω
«շաղակրատել»
գ.
lallen
«բոբովել, կմկմալ»
ԼԵԿԱԹ
(լիկաթ)
«պապական նվիրակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ լատ. legatus
փոխատու լեզու՝ հ. ֆր. légat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 273
ԼՈՁ
«հիւանդի պապակ, բերանի չորութիւն, լեզուի լմլմում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. lavj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 297
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։