Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԵՐԻԿԱՄՆ
(-ունք, -անց)
«երիկամ»
(սովորաբար անեզ. գործածությամբ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *streig-
«շերտ, այլեւ միջուկ, սիրտ»
(անմիջական նախաձեւ՝ *treig'hme-no-)
Թերեւս հնագոյն հայերէնից է փոխառեալ վրաց. tirkmeli «երիկամ» բառը, որի ընդհանուր ծագումը հայերէնի հետ նշել է Մառը:
Զուգաբանություններ այլ լեզուներում
պրուս.
strigeno
«ուղեղ»
սլավ.
*strьženь
«մեջտեղ, ուղեղ»
Մատենագիտություն
Ջահ. ԼՀԳ 46
ԽԵԼ(-Ք)
I
«գլխուղեղ, խելք, միտք, բանականություն, վարպետություն, կարողություն, հնարք, կամրջագլուխ. նավագլուխ, նավի ղեկի կողմը, նավի նստարան, տան կտուր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *s(k)el-
«խելք, կարողություն, վարպետություն»
(անմիջական նախաձեւ՝ *(s)k(h)el-)
խել < *khel-, հնարավոր կապ *s(k)el- «կտրել, հատել, անջատել» արմատի հետ
Արմատից, որ կապում են *s(k)el- «կտրել, հատել, անջատել» արմատի հետ (խել < *khel-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խելաք,
խելագար,
խելամուտ,
խելացի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
kalā
«արվեստ»
նորվ.
skalle
«գանգ»
շվեդ.
skalle
«գանգ»
հ. իսլ.
skilja
«տարբերել, հասկանալ»
անգլ.
skill
«վարպետություն, կարողություն»
ԽՈՏՈՒՑ
(խոտոց)
«ուղեղ, ծուծ»
(բարբառային)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
բրբ. նշանակում է «կտոր, հատված, մաս»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խոտոցոց,
խոտոցել
ՈՂՆ
(-ին, -ամբ, -անց)
«ող, ողնաշար, ողնուղեղ, վերնակողմ, կռնակ, մեջք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-
«ծռել, թեքել»
(անմիջական նախաձեւ՝ *olen-)
«ծռել, թեքել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողնափող,
ողնժնեայ,
ողնիլ,
ողնեկիլ,
ողնափայտ,
ողնուց,
միողնի,
ապաստողն,
միջնողն,
յողնիլ,
ընդողնիլ,
ողոշար,
ողնայար,
ողնուղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ωλένη
«արմունկ»
լատ.
ulna
«արմունկ, ձեռք»
<olenā
գոթ.
aleina
«արմունկ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
ՈՒՂԵՂ
(-ոյ, ուղ՝ -ի, -ից)
(ուղիղ, ուղխղ)
«ուղեղ, ծուծ, ոսկրածուծ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *seu-
«հյութ»
(անմիջական նախաձեւ՝ *seu-lo-)
բնիկ հնդեւրոպական՝ *seu-lo-` *seu- «հյութ» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղղածուծ,
ուղղալից,
ուղղաբոյն,
պարզուղեղ,
ուղեղատապ,
ողնուղեղ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὕλη
«նստվածք»
լիտվ.
sulà
«ծառի հյութ, խեժ»
ՈՒՂԻՂ
(ուղեղ, ուղետ, ուղխիտ)
«ուղիղ»
Ստուգաբանություն (անստույգ)
թերեւս կապ ունի ուղեղ կամ ուղի բառերից մեկի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ուղղել,
ուղղաբերձ,
ուղղակի,
ուղղագիր,
ուղղագործ,
ուղղական,
ուղղահաւատ,
ուղղածել,
ուղղապետել,
ուղղոտնիլ,
թերուղիղ,
ուղղալար,
ուղղահայեաց,
անուղղակի
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։