Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
1 2 3 ... ... 446 447 448 Հաջորդ › Վերջին » Էջ՝
«որ» որոնման արդյունք՝ 4475 բառահոդված · Էջ 1 / 448
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲ (աւ, ավ) «հրեական տոմարի 11-րդ ամիս»
Ասոր.
Աղբյուր՝ ասոր. āb
Աղբյուր՝ եբր. āb
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 73
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԲԱ(Յ) -ի, -ից (աբ(բ)աս, -ու) «վանահայր, հայր»
Փոխառություն
Աղբյուր՝ հուն. αββά(ς) < ասոր. abbā
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբբասուհի, արբահայր
Մատենագիտություն
H. AG 338; Աճ. ՀԱԲ 73
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԲՈՐ «պահանորդ, պահակ»
Անստույգ (թերեւս)
թերեւս ատոր-ի աղավաղված գրությունը
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 74
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԵԹ -ի «աբեթ (դյուրավառ նյութ, որ բռնկվում է հրահանը կայծքարին խփելով)»
Փոխառություն
Աղբյուր՝ վրաց. abedi (հնարավոր է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 74) հնարավոր է համարում հակառակ փոխառությունը, բայց վրաց. բառը ընդհանուր քարթվելական է
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 74
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԲԵՂԱՅ -ի, -ից «վանական. կուսակրոն, ճգնավոր, միայնակյաց»
Փոխառություն
Աղբյուր՝ ասոր. abīlā
(ուշ՝ հաբեղայ, խաբ-ի հետ բաղարկվելով՝ խաբեղայ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբեղայակերպ, աբեղայութիւն, աբեղայական, աբեղաթաղ, աբեղութիւն
Մատենագիտություն
H. AG 299; Աճ. ՀԱԲ 74
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԳԱՀ -ի, -աց «անհագ. ընչասեր. ժլատ»
Փոխառություն (՞)
Աղբյուր՝ իրանական (՞)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագահութիւն, ագահել, ագահագոյն, որկորագահ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ. gərəϑa
վրաց. angari (<իրան.)
Էջ 19, սյունակ 1 Էջ 19
ԱԳԱՆ «ժրաջան, արագաշարժ»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *auē «ջանալ, ճիգ գործել» (անմիջական նախաձեւ՝ *aueno)
Բաղադրություն՝ անագան (Աճառյան, ՀԱԲ 1, 75, նշանակության տարբերության պատճառով կապը ժխտում է)։ Կապ ունի՞ հնդեւրոպական *auē «ջանալ, ճիգ գործել» արմատի հետ, որի վերականգնումը այնքան էլ հավաստի չէ (*aueno> ագա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագան
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 75
Էջ 20, սյունակ 1 Էջ 20
ԱԳ I (անիլ) «հագնել»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *eu- «հագնել» (անմիջական նախաձեւ՝ *ou-) o-ձայնդարձ
Աւելի ուշ՝ հ- նախահնչիւնով։ -ն ով ածանցի համար հմմտ. լիտվ. aunù, aýti «կոշիկ հագնել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագոյցք, ագուցիկ, ագանելիք, հագանիլ, հագնիլ, հագնել, հագուստ, հագուստեղէն
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ. ind-uō «հագնել»
լիտվ. aunù, aýti «կոշիկ հագնել»
Մատենագիտություն
H. AG 411; Աճ. ՀԱԲ 75; Pok. IEW 346
Տե՛ս նաեւ
Էջ 20, սյունակ 1 Էջ 20
ԱԳԱՐԱԿ «ագարակ, անդաստան, հանդ ու արտ, կալվածք»
Փոխառություն
հ.-ե. արմատ՝ *agro- ինչ-որ centum տիպի լեզվի միջնորդութեամբ
Աղբյուր՝ շումեր. agar (բայց բուն աղբիւրը չի հաւաստուած) «դաշտ, արտ»
Աղբյուր՝ խուռ. auari (բայց բուն աղբիւրը չի հաւաստուած) «դաշտ»
Անբացատրելի է մնում -ակ-ը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագարակիկ, ագարականալ, ագարակաբաշխ, ագարակել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 77; Ջահ. ՀԼՊ 48, 452
Էջ 20, սյունակ 1 Էջ 20
ԱԳԻ (-ւոյ, -եաւ/-ւով) «պոչ (մազոտ), առնի»
Ծագումն անհայտ է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագետոր, ագետակ, ագատ, կարճագի