Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 6 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 303, սյունակ 1 Էջ 303
ԼՈՒՐՋ -ի, -աց «պարզ, բաց, բաց-կապույտ, պայծառ, ուրախ, զվարթ, պայծառամիտ, արթուն, զգոն, սթափ, լուրջ»
Ստուգաբանություն (անստույգ)
Լուրթ արմատի տարբերակը. հազիվ թե կապված լինի հնդեւրոպական *lenk- (այստեղից՝ լոյս) եւ *k'leu- «ողողել, մաքրել» (հմմտ. գոթ. hlūtrs «լուսավոր, մաքուր, պարզ») արմատների հետ: Քանի որ գտնվում է արշալուրջ-ք բառի մեջ, որի առաջին բաղադրիչը (արշա-) իրանական է, հնարավոր է լուրջ-ը նույնպես իրանական ծագում ունենա:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լրջանալ, լրջամտանք, լրջմտութիւն, լրջմիտ, լրջամիտ, արշալուրջք
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
hlūtrs
«լուսավոր, մաքուր, պարզ»
Տե՛ս նաեւ
Էջ 401, սյունակ 1 Էջ 401
ԿԵՐԿԵՐԻԼ «խսպոտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ger- «խսպոտ կանչել»
Բաղադրութիւն (նոր)՝ կերկերում, կերկերուն: Թերեւս կրկնաւոր կազմութիւն՝ բնիկ հնդեւրոպական *ger- «խսպոտ կանչել» արմատից, որտեղից՝ «կռունկ» նշանակող բառեր։ Աղայանը համեմատում է հուն. γαργαρίζω «ողողել (կոկորդը)» բայի հետ՝ *gʷer- «կլանել» արմատից, որ քիչ հաւանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կերկերում, կերկերուն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jaratē
«աղմկում է, հնչում է»
հ. հնդկ.
jarā
«ճիչ, աղմուկ»
հ. վ. գ.
carrōn
«ճռնչալ»
մ. ն. գ.
kerren, karren
«ձայն հանել, ճռնչալ, ճռռալ»
նորվ.
karra
«կչկչալ, կռկռալ»
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 83; Pok. IEW 476
Էջ 438, սյունակ 1 Էջ 438
ՀԱԼ (հալք, հալելոյ) «հալք, հալելը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pl- «լցնել, հոսել» (անմիջական նախաձեւ՝ *pol-, *pel-)
Բնիկ հնդեւրոպական՝ *pl- (*pol-, *pel-) «լցնել, հոսել» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հալել, հալոց, հալածոց, հալանք, հալան, հրահալելի, հալած, հրահալոց, դիւրահալ, դժուարահալ, թերահալ, երագահալ, տհալ, տհալութիւն
Տե՛ս նաեւ
Էջ 519, սյունակ 1 Էջ 519
ՄԱՒՐ -ի, -աց, ուշ` -ից (մուր, մուտ, մուռն) «ցեխ, տիղմ, ճահիճ, ճահճուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *meu- «խոնավ. կեղտոտ, հեղուկ, կեղտոտել» (անմիջական նախաձեւ՝ *mәu-ru-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մաւրանալ, մաւրական, մաւրասէր, մաւրաթաթախ, Մեծ մաւր, մաւրուտ, մորտ, մուրտաստան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայերեն
մուր
հայերեն
մութ
լիտվ.
mauras, muras
«թաց եւ պարարտ խոտ, արոտ»
հուն.
μύρω
«հոսել, ողողել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 374; Pok. IEW 742
Էջ 601, սյունակ 1 Էջ 601
ՈՂՈՂԵԼ «ողողել, հեղեղել, ցողել, պարզաջրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel- «թափել, հոսել, լցնել» (անմիջական նախաձեւ՝ *pol-ի կրկնաւոր ձեւ)
*pol-ի կրկնաւոր ձեւ՝ *pel- «թափել, հոսել, լցնել» արմատից, որից նաեւ հեղուլ, հեղեղ (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ողողիչ, ողողեալ, ջրողող
Տե՛ս նաեւ
Էջ 741, սյունակ 1 Էջ 741
ՑԱՅԵԼ «ողողել, մաքրաջրել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sk'āi- «թույլ լույս արձակել» (անմիջական նախաձեւ՝ *sk'əi-)
Կապ ունի՞ հնդեւրոպական *sk'āi-՝ *sk'əi- «թույլ լույս արձակել» արմատի հետ.
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. իսլ.
skirr, skir
«թափանցել, լուսավոր, մաքուր»