Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 26 բառահոդված (էջ 1/3)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 45, սյունակ 1 Էջ 45
ԱՄԵՆ I (-ի, -ից) (ամենի, ամենից, ուշ` ամինո ձեւերով) «բոլոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *sem- «մեկ, միասին, հետ» (անմիջական նախաձեւ՝ *smto-) -ն ածանցով
որպէս գերադրականի մասնիկ` ամենամեծ, ամենալաւ, ամենամաքուր, ամենաբազում եւ այլն, գոյականների հետ «ամենից աւելի ունեցող» իմաստով` ամենաբախտ, ամենագիշեր, ամենաճառագայթ, ամենաբանտ, ամենագլուխ, ամենահառաչ, ամենահայր եւ այլն: (ա-մէն-` սխալ գրութեամբ)` ամենիմաստ, ամենողորմ եւ այլն (ուշ` ամենի-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամենայն, ամենագետ, ամենաբժիշկ, ամենազատ, ամենաբար, ամենացոյց, ամենաշնորհող, ամենամեծ, ամենալաւ, ամենամաքուր, ամենաբազում, ամենաբախտ, ամենագիշեր, ամենաճառագայթ, ամենաբանտ, ամենագլուխ, ամենահառաչ, ամենահայր, ամենիմաստ, ամենողորմ, ամենեքեան
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
samá
«մեկը»
հուն.
άμο-
«միասին»
գոթ.
sums
«մեկը»
Մատենագիտություն
H. AG 416; Աճ. ՀԱԲ 154
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՍՈՔ ««մեղմ» (ուշ՝ եփում, մարսում)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունենա լատ. amō, -are «սիրել, շնորհակալ լինել, գոհ լինել», amicus, «բարեկամ» amoenus «հիանալի, հաճելի», մ. վ. գ. ammen «սպասել, սպասարկել, խնամել» բառերի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամոքախառն, ամոքումն, դժվարամոքելի, դյուրամոքելի, ամոքումն, ամոքանք, ամոքաբար
Էջ 73, սյունակ 1 Էջ 73
ԱՌԱՏ (մ. հ. ըռատ) «առատաձեռն, զինջ, պայծառ, առատ, շատ, լի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. rātā «շնորհ»
փոխատու լեզու՝ մ. պ. rāt «վեհանձն»
փոխատու լեզու՝ պ. rād «առատաձեռն»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առատանալ, առատութիւն, առատաբեր, առատաբուխ, առատաձեռն, առատամիտ, բազմառատ, զուարթառատ, կիսառատ
Մատենագիտություն
H. AG 107; Աճ. ՀԱԲ 255
Էջ 100, սյունակ 1 Էջ 100
ԱՒԴՐԵԼ «իրաւունք շնորհել, արտօնել»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հ. ֆրանս. otréier
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 609
Էջ 142, սյունակ 1 Էջ 142
ԲՐՎԼԵՃ «արտոնություն, առանձնաշնորհ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ֆր. privilège
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 494
Էջ 195, սյունակ 1 Էջ 195
ԴԵՐՎԵՐՆԵԼ ««շնորհել» (ԲՀ՝ դերվերնօղ «շնորհօղ»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
Էջ 208, սյունակ 1 Էջ 208
ԴՐՈՒԱՏ -ի, -աց, ուշ՝ -ից «գովեստ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *druwata
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դրուատիք, դրուատել, դրուատանք, նախադրուատ, շնորհադրուատ, յոգնադրուատ, բազմադրուատ
Զուգաբանություններ այլ լեզուներում
աւ.
drvatāt
«առողջութիւն»
մ. պ.
drūt, trō
«առողջութիւն, բարօրութիւն, բարեւ»
պ.
durōd
«օրհնութիւն, բարեմաղթութիւն, դրուատանք»
Մատենագիտություն
H. AG 146; Աճ. ՀԱԲ 695
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԾ «խանգարված, ապականված, ավեր, տձեւ, անկերպարան, պակասավոր, վատ, շինձու, հերքում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el-g- «ոչնչացնել, փչացնել, ապականել» (անմիջական նախաձեւ՝ *el-)
որից, թերեւս՝ *el-g- «խեղճ, աղքատ, պակասավոր», *elk- «քաղցած, վատ»: Իմաստային առումով հեռու է հ.-ե. *selg- «արձակել, նետել, թափել» արմատը:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղծ(ան)եմ, եղծումն, եղծանելի, եղծագործ, եղծագործեմ, եղծական, անեղծ, անեղծական, դյուրեղծ, առեղծանել, զեղծ(ան)ել, զեղծիմ, զեղծ(եց)ուցանեմ, զեղծմութիւն, շնորհազեղծ, հայրազեղծ, մարմնազեղծ, ծայրազեղծ, զեղծում, զեղծարար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ολλυμι
«կործանել, ոչնչացնել, սպանել, քանդել. հեռացնել»
հուն.
ολεκω
«ոչնչացնել, կործանել»
բրետ.
ol
«պակասություն, կարիք»
մ. բրետ.
el
«պակասություն, կարիք»
Էջ 220, սյունակ 1 Էջ 220
ԵՐԱԿԱՆ «?»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստոյգ բառ («Կային աննուազ, բայց ի միոյ երական անձին» - Շնորհ. Տաղ.)
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՌ ««պարգեւ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է (իրանակա՞ն): Կապ ունի արդյո՞ք ժառանգ բառի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժառաշնորհ
Տե՛ս նաեւ