Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԿԱՐԿԱՓԵԼ
«պապանձվել, բերանփակ մննալ»
Ստուգաբանություն (անստույգ)
Հավանաբար կազմված է կարկել բայից՝ -ափ ածանցով: հմմտ. թարթել-թարթափ, սարսել-սարսափ: Աճառյանը (ՀԱԲ 2, 554) ընկալում է որպես կրկնավոր կազմություն՝ խարխափել, շարշափել (շաւշափել), զարգափել բայերի նման:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
թարթել-թարթափ
հայ.
սարսել-սարսափ
հայ.
խարխափել
հայ.
շարշափել
հայ.
զարգափել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 554
Տե՛ս նաեւ
ՇԱՇԱՓԵԼ
(շօշափել)
«շոշափել»
Ստուգաբանություն (կրկնավոր կազմություն)
հ.-ե. արմատ՝ *skeup-
շուփ (շփել) արմատի հիմքը
Կրկնավոր կազմություն, որի շափ արմատը Աճառյանը (ՀԱԲ 3, 547) միացնում է շուփ (տե՛ս շփել) առմատի հետ, բայց սրա՝ մեր տված ստուգաբանությամբ (*skeup- արմատից) հարցի լուծումը դժվարանում է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շաւշափելի,
շաւշափական,
դիւրաշաւշափագոյն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
խարխափել
հ/շ հերթագայությա՞մբ
Մատենագիտություն
ՀԱԲ 547
Տե՛ս նաեւ
ՇՓԵԼ
(շուփ)
«շփել, տրորել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skeup-
«շոշափել, շփել»
(անմիջական նախաձեւ՝ *skhupt-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շփշփել,
շփումն,
ամպաշուփ,
ոտնաշուփ
Զուգաբանություններ այլ լեզուներում
ռուս.
щупать
«շոշափել»
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։