Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 84 բառահոդված (էջ 1/9)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 41, սյունակ 1 Էջ 41
ԱՃԱՌԵԼ (ուշ` աճ(ը)ռել) «իրար խառնել, շաղախել (ուշ` «տորորել»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 1, 142) կասկածով հնարավոր է համարում բխեցնել աճառ «օճառ» բառից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղաճառ, աճառել, աճռել, աճռկել, աճոտել, աճոտվել, աճռոտ(վ)ել, աճռճրել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 142
Էջ 99, սյունակ 1 Էջ 99
ԱՒԱՒՏ «ժամանակ (°), լուսավոր ժամանակ, ցերեկ (°)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aus- «լուսավորել»
Կազմված է -աւտ վերջածանցով՝ հնդեւրոպական *aus- «լուսավորել» արմատից, որ հստակորեն հանդես է գալիս առաւաւտ բառում (տե՛ս)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առաւաւտ, շաղաւաւտ, կամաւաւտ
Տե՛ս նաեւ
Էջ 103, սյունակ 1 Էջ 103
ԱՒՇԱԿ (աւշախ, օշախ, օշ, վաշախ, վաշաղ, վարշամակ) «մի խեժ՝ gummi ammoniacum»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. uššaq
փոխատու լեզու՝ պ. ūša
փոխատու լեզու՝ ասոր. avšag
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 112, սյունակ 1 Էջ 112
ԲԱԽ (բախ - (ուշ` բաղխ- «հարված»)) «ընդհարում»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *bhu(m)bh- բնաձայնական կազմություն
Բնաձայնա-նկարագրական արմատ` մասամբ կրկնավոր. թերեւս զուգահեռ հնդեւրոպական *bhu(m)bh-ով բնաձայնական կազմություններին.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բախել, բախած, բախյուն, սրտաբախ, դիաբախ, մտաբախ, բախբախումն, բաբախել, բաբախյուն, բաբախումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
βαβας
«շաղակրատ, շատախոս»
հուն.
βαββατης
«պարող»
Էջ 148, սյունակ 1 Էջ 148
ԳԱՅԼԻԿՈՆ (-ի, -աց) (գելիկոն, գելիլկան) «ծակող գործիք, շաղափ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uel- «պտտել, ոլորել»
Ունի հունարեն բառի կերպարանք, բայց հունարենում այդպիսի բառ չկա։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
wealean
հ. անգլ.
weol
«գլոր(վ)ել»
մ. վ. գ.
walken
«պտտվել» (*uolg-)
Էջ 150, սյունակ 1 Էջ 150
ԳԱՆՏԻ «շաղգամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
իրանական աղբյուրից (պարսկերենի՞ց)
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՆԳԵՂ «շաղգամ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ογγύλη, γογγυλίς
Մատենագիտություն
H. AG 345; Աճ. ՀԱԲ 578
Էջ 168, սյունակ 1 Էջ 168
ԳՈՌ I «գոչյուն, բղավոց, կռիվ, բառ»
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *gher- (անմիջական նախաձեւ՝ *ghor-s-) բնաձայնական արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գոռալ, գոռումն, գոռութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
gharghara
«հնչյուն, բնդյուն, քրքիջ»
հ. անգլ.
gierran
«հնչել, ժվալ, ճչալ, ճռնչալ, շաղակրատել»
ռուս.
гаркать
«գոռալ, գոչել, բղավել»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 174, սյունակ 1 Էջ 174
ԳՁԻՐ «գայլիկոն, շաղափ»
Ստուգաբանություն (անստույգ)
գրիչ բառի աղավաղված (դրափոխված) ձեւ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 599-600
Էջ 181, սյունակ 1 Էջ 181
ԴԱՂԱԿ «շաղակրատ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաղակել, դաղակի