Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՆՈՒԱՂ
«նվաղ, թույլ, տկար, աղոտ, մեղմ, պակասավոր, թերի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ual-
«ուժեղ լինել»
(անմիջական նախաձեւ՝ *ne-ual-)
*ne- ժխտականով
Թերեւս բնիկ հնդեւրոպական կազմություն՝ *ne-ual- «ոչ ուժեղ»՝ *ual- «ուժեղ լինել» արմատից: Ըստ Դյումեզիլի (Pok. IEW 1, 756), ունի իրանական ծագում, թեեւ նման իրանական բառ չի հավաստված:
Մատենագիտություն
Pok. IEW 756
ՆՍԵՐՏ
«թոյլ, փափուկ»
(բբ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *k'erd-
«սերտ»
(անմիջական նախաձեւ՝ *ne-k'erd-)
ն- ժխտական
Աճ. ՀԱԲ 3, 476, գրում է «պէտք չէ՞ արդեօք հասկանալ անսերտ» չմտածելով ն-ի հնարաւոր հնդեւրոպական ծագման մասին։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 476
Տե՛ս նաեւ
ՆՔԹԵԼ
«քաղցից նուաղել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս նոյնարմատ է նքողիլ «քաղցից չորանալ» բայի հետ։
Տե՛ս նաեւ
ՆՔՈՂԻԼ
«քաղցից չորանալ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Թերեւս նոյնարմատ է նքթել «քաղցից նուաղել» բայի հետ։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։