Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 4 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 200, սյունակ 1 Էջ 200
ԴԻՒՐ -ի, -ից (դոյր, դորր, դուր, դեր) «հարթ, հարթ տեղ, դյուրին, հեշտ, հաճելի, անդորր, հանգիստ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դիւրել, դիւրիչ, դիւրութիւն, դիւրին, դիւրաբեկ, դիւրագին, դիւրաթափ, դիւրասնունդ, դիւրայոյս, անձնդիր, մտադիր, սրտդիր, դիւրաբորբոք, դիւրագռգիռ, դիւրազգաց, դիւրաթեք, դիւրահունչ, դիւրամատչելի, դիւրամարս, դիւրըմբռնելի, անդորր, դուրեկան
Էջ 295, սյունակ 1 Էջ 295
ԼԻ (-ոյ) «լի, լեցուն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel- «լցնել» (անմիջական նախաձեւ՝ *plē-) լի < plētos- կամ plēios-, լնում < *plēnumi-, լիր < *plēro-
եւ լնուլ «լցնել»։ Բնիկ հնդեւրոպական` *pel- *pelə-, *plē- «լցնել» արմատից` լի < plētos- կամ plēios-, լնում < *plēnumi-, լիր < *plēro-:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
լիաբերան, ծայրալիր, լիաձիգ, բերանալիր, լիագիրկ, բռնալիր, լիակատար, լիամագիլ, լիելի (լիուլի), լիութիւն, լիանալ, լեռգալի, պտղալի, դառնալի, թիւնալի, լմնել, լիազօր, լիազօրագիր, լիազօրութիւն, լիազօրել, լիաթոք, լիայոյս, լիահոգի, լիասիրտ, արկածալի, լցուցանել, հացալից, ջրալից, բերալից, թարախալից, խոտալից, ծխալից, թշնամանալից, ժանգալից, բովանդակալից, լրութիւն, լրումն, լրանալ, լրիւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prnati
«լցվել»
ալբ.
plot
«լի»
լատ.
pleō
«լցնել»
հ. իռլ.
lĭnim
«լցնում եմ»
գոթ.
fulls
լիտվ.
pilnas
հ. սլավ.
plŭnŭ
«լի, լեցուն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 279; Pok. IEW 799-800
Էջ 554, սյունակ 1 Էջ 554
ՅՈՅՍ «հույս, ակնկալություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *peu- «հուսալ» (անմիջական նախաձեւ՝ *peu-k-)
որ հավանաբար կապված է *peu- «հետազոտել, հասկանալ» արմատի հետ: հայ. եւ սլավ. ձեւերի հիման վրա հ.-ե *peu- «հուսալ» արմատի վերականգնումը հեղինակինն է: Երկու արմատների իմաստային կապը երեւում է լատ. puto «խորհրդածել, հաշիվ անել, գնահատել, կարծել, հուսալ» բառից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յուսամ, յուսալից, յուսակորոյս, յուսահատ, անյոյս, մեծայոյս, բարեյոյս, դիւրայոյս, չյուսալի, նորայուսատու, յուսահատված, յուսախաբ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. սլավ.
upovati
«հուսալ, հույս դնել, ապավինել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 405-406
Էջ 556, սյունակ 1 Էջ 556
ՅՈՒՍԻԿ ««փրկանք» (ԲՀ)»
Ստուգաբանություն ()
Կապ ունի յոյս բառի հետ:
Տե՛ս նաեւ