Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄՈՐՄՈՔ
«մորմոք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mer-
«տորորել, շփել»
կրկնաւոր կազմութիւն
Պոկոռնին (IEW 869) բխեցնում է *mer- «մտածել, յիշել, հոգալ» արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մորմոքել,
մորմոքանք,
մորմոքումն,
մորմոքալից,
մորմոքիչ,
սրտամորմոք
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
morbil
«հիւանդութիւն»
կիմր.
merw
«թոյլ»
հայ.
մրմուռ
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 139;
IEW 869
ՅԻՇԵԼ
«հիշել»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
յիշեցուցիչ,
յիշաչար,
յիշելիք,
յիշելութիւն,
յիշողութիւն,
յիշոցավագ,
յիշոցասաց,
անյիշաչար,
յիշոց
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
յուշ
իրանական
հայ.
յիշատակ
իրանական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 399
-(Ա)ՏԱԿ
«փլատակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. -tak(a)-
Այս վերջածանցի -տակ բաղադրիչը ծագում է իրան. -tak(a)- ածանցից (*-ta-ka-) եւ հանդիպում է մի շարք իրանական փոխառութիւններում՝ -տակ եւ -ատակ տարբերակներով։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբարտակ,
գումարտակ,
հրեշտակ,
յիշատակ,
պարսատակ
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։