Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԽՑԻՓԵԽՏ
(ախցիփեղց, աղցիփեղց)
«թուլամորթ, անկարգ վարքով»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ըստ Աճառյանի (ՀԱԲ 1, 101), նույնն է գոջեղ բառի հետ:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 101
ԱՂԱՓ
«փուշտ, ամորձապարկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lāb-
«թոյլ կախուել»
հ.-ե. արմատ՝ *leb/p-
«թոյլ կախուել»
Կապ ունի՞ հնդեւրոպական *lāb-, *leb/p- «թոյլ կախուել» արմատի հետ (*laph > աղափ-°)
Զուգաբանություններ այլ լեզուներում
ստ. գ.
labbe
«շրթունք»
հ. վ. գ.
lefs
«կենդանու շրթունք»
հ. վ. գ.
leffel
«նապաստակի ականջ»
ԱՇՏԻՊ
«ձավար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ արաբ. adfar-ad-dib
«դկի եղունգ (խեցեմորթ)»
փոխատու լեզու՝ լատ. ador
«մեկնություն»
Կեղծ բառ, որ ստացվել է արաբ. adfar-ad-dib «դկի եղունգ (խեցեմորթ)» անվան աթոր-աշտիպ տառադարձությունից եւ աթոր-ի լատ. ador մեկնությանից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 222
ԱՊՂԵՊ
«մորմոք (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։
ԱՐՔԱՅ
(-ի, -ից)
«թագավոր»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. άρχων
փոխատու լեզու՝ հուն. άρχιος
հին փոխառություն
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արքայագունդ,
արքայենի,
արքայատուր,
արքայիկ,
արքայություն,
արքայորդի,
թագարքայ,
բագարքայածին,
արքունի,
արքունիք,
արքունատուր,
արքունական,
գեղարքունի,
արքագունք,
արքապատկեր,
արքակորույս,
արքինի,
արքիանալ,
արքինանալ,
արքայադուստր,
արքայամորի,
արքայախնձոր
ԲԱՂԱՐՋ
(-ի, -աց, -ոյ)
(բաղարծ)
«բաղարջ, չթթված խմորից թխված կլոր եւ փափուկ հաց, չխմորված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռցնել»
(անմիջական նախաձեւ՝ *bhelrghio- կամ *bhelrdhio-)
ըստ բաղարջի կլոր ձեւի այսպէս կոչված
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բաղարջակեր,
բաղարջընծայ,
բաղարջեայ,
բաղարջիկ,
բաղարջակ
ԲԱՄԱՅ
««ում մորը» («յում մայր») (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲԻԱՐ
«մի կակղամորթ»
(բբ.)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԲԼԻԹ
««կլոր փափուկ հաց, ականջի բլթակ, լեարդի ծայրի մաս, չորացրած թուզ» (բրբ. «թխուածք», «փոքրիկ ուռուցք, բշտիկ»)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhel-
«փչել, ուռցնել, ուռչել, բխել, հորդել»
(անմիջական նախաձեւ՝ *bhli-t- կամ *bhlē-)
-t ածանցանով
Բնիկ հնդեւրոպական՝ *bhli-t- կամ *bhlē- (-t ածանցանով) *bhel- «փչել, ուռցնել, ուռչել, բխել, հորդել» արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բլթակ,
բլթենի,
բլթեն,
բլթել,
բլթիլ,
բլթուշաքար
Զուգաբանություններ այլ լեզուներում
նորվ. բրբ.
bleine
«բշտիկ»
դան.
blegn(e)
«այտուցք, ուռուցք»
անգլ.
bloat (blaiton)
«ուռչել»
լատվ.
bli-tu, blēdu
«հաստանալ»
հուն.
φλιδάω
«ուռչել»
<*bhlē-
հ. շվեդ.
bloemma
«մորթաբշտիկ»
հ. վ. գերմ.
blāt(t)ara
«բշտիկ»
հ. անգլ.
bladara
«բշտիկ, փուչիկ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 117
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։