Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՊԼՄՈԳ
«մոլախոտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. ābla
«բշտիկ, ծաղկախոտ»
Փոխառություն պ. ābla «բշտիկ, ծաղկախոտ» + mog (՞)։
ՄՈԳ
(-ու, -ի, -աց, հգն. -եան (ուշ՝ մով))
«մոգ, քուրմ, աստղագուշակ, կախարդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
փոխատու լեզու՝ մ. պ. moyu
Փոխառություն իրանական աղբյուրից: հմմտ. մ. պ. moyu: Սրանից բաղադրուած է moypet (>հայ. մոգպետ), որ առկա է նաեւ ուշ շրջանի movpetān movpet, mōbedān mōbed (> հայ. մովպետան մովպետ, մութիստան, մութիտ) կազմություններում:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մոգել,
մոգութիւն,
մոգակրօնիկ,
չարամոգական
ՇՈԳՄՈԳ
(ուշ՝ -ի, -աց)
«բանսարկու, քսու, բամբասող, շողոքորթ»
Ստուգաբանություն ()
Թերեւս կրկնաւոր կազմութիւն՝ ինչ-որ շոգ արմատից, որ հազիվ թե կապ ունենայ հնդեւրոպական *skeu- «գցել, հալածել» արմատի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
շոգմոգել,
շոգմոգութիւն
ՊԵՏՄՈԳ
«զրադաշտական մի աղանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխառություն իրանական աղբյուրից, բայց բուն աղբյուրը չի հավաստված:
-ԵԱՆ
II
Ստուգաբանություն ()
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բերդեան,
գեղեան,
գիւղեան,
գործեան,
գրեան,
բրթեան,
խոզեան,
հիպատեան,
մոգեան,
մորթեան,
նախարարեան,
նոխազեան,
քաջեան
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։