Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԽԻՐՃ
(մխիճ, մխլուճ)
«մխրճում, սուզում, ընկղմում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
թերեւս բնիկ հնդեւրոպական ծագման մուխ «մխում» արմատից (տե՛ս): տարբեր աճականներով կազմված մխրճել-ին զուգահեռ կազմություն է մկրտել-ը (տե՛ս):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մխրճել,
մխրճտել,
մխճիլ,
մխլճիլ,
մխլճիկ
Տե՛ս նաեւ
ՄԿՐՏԵԼ
«լվանալ, մկրտել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)meukh-
(անմիջական նախաձեւ՝ *(s)meug-)
o-ձայնդարձ, *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)
Կազմությամբ զուգահեռ է մխրճել բային, որ հավանաբար գալիս է մուխ «մխում» արմատից։ Այս դեպքում մկրտել բայի *մուկ- արմատն էլ գալիս է հնդեւրոպական *(s)meukh- արմատի *(s)meug- տարբերակից (*smug- > *մուկ եւ -րտ- աճական)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մկրտիչ,
մկրտություն,
մկրտատուն,
մկրտարան,
մկրտչական
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։