Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 35 բառահոդված (էջ 1/4)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 36, սյունակ 1 Էջ 36
ԱՂԵՐՍ -ոյ, -ի, -ից «աղաչանք, մեղմ (ձայն), գութ, ողորմություն, ողոքում, չքմեղություն, նվեր, հարաբերություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «բնաձայնական»
բայց պարզ չէ կազմությունը (-երս-ը):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղերսել, աղերսալից, աղերսական, աղերսանք, աղերսագին, աղերսախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ
աղատել
հայ
աղաւթ-ք
հայ
ողորմ
հայ
ողոքել
Էջ 47, սյունակ 1 Էջ 47
ԱՍՈՔ ««մեղմ» (ուշ՝ եփում, մարսում)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
կապ ունենա լատ. amō, -are «սիրել, շնորհակալ լինել, գոհ լինել», amicus, «բարեկամ» amoenus «հիանալի, հաճելի», մ. վ. գ. ammen «սպասել, սպասարկել, խնամել» բառերի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամոքախառն, ամոքումն, դժվարամոքելի, դյուրամոքելի, ամոքումն, ամոքանք, ամոքաբար
Էջ 104, սյունակ 1 Էջ 104
ԱՒՐ I (-ոյ) «այլոք, մեղմ քամի»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. αὔρα
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 362
Էջ 121, սյունակ 1 Էջ 121
ԲԱՐՇՈԿ «մեղմ, անուշ (?)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Անստույգ բառ։ (թերեւս ինքնահնար)։
Էջ 184, սյունակ 1 Էջ 184
ԴԱՇՆ (-ին, -ինք, -անց) «դաշինք, համաձայնություն, ներդաշնակություն, մեղմություն, պահպանակ, սաղավարտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. *dašn
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
դաշնակ, դաշնաւոր, դաշնագիր, դաշնակից, դաշնակապէս, դաշնակայուր, դաշնակել, դաշնակումն, ներդաշնակ, դաշնակ, դաշնամուր, դաշնակահար, դաշնակցութիւն, դաշնակցել, դաշնագիր
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 622
Էջ 214, սյունակ 1 Էջ 214
ԵՂԻ «դեռահաս՝ կաթնահամ ցորեն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *lēso- «սակավ, թույլ, պակասել» (անմիջական նախաձեւ՝ *lei- (*elei-))
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
λιαρος
«մեղմ, քնքուշ, փափուկ»
գերմ.
laisiz
«նվազ, սակավ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 215, սյունակ 1 Էջ 215
ԵՂՄ «մեղմ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *el- «հանգստանալ, հանդարտվել»
հ.-ե. արմատ՝ *sel- «բարեհաճ լինել»
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *el- արմատի հետ, որի տակ միավորվող ձեւերը առանց այն էլ կասկածելի են։ Կասկածելի է կապը նաեւ *sel- արմատի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եղմիկ
Էջ 228, սյունակ 1 Էջ 228
ԵՐՋԱՆԻԿ -ի, -աց «բախտավոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pri- «հաճել, բարեհաճել, սիրել» (անմիջական նախաձեւ՝ *prāi-, *pri-) արմատից (+ անիլ)
Աճառեանը սրա հետ միացնում է նաեւ երան(ի)-ն, որ, սակայն իրանական ծագում ունի (տե՛ս)։ Հնարավո՞ր է արդեօք նաեւ երջանիկ-ի իրան. ծագումը
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երջանկանալ, երջանկաւետ, բարեբախտ, նախերջանիկ, գերերջանիկ, բազմերջանիկ, երջանկայիշատակ, ապերջանիկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
prīyatē
«սիրում է»
հ. հնդկ.
prīti
«ուրախություն, բավարարություն, հաճույք»
հուն.
πρᾶος
«սիրալիր, մեղմ»
գոթ.
frijōn
«սիրել»
հ. պ.
priyati
«բարեհաճել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 69
Տե՛ս նաեւ
Էջ 236, սյունակ 1 Էջ 236
ԶԵՂՁ I (-ի, -ից (՞)) «զղջում, խեղճ, խղճալի, ցավալի»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *sel- «բարեհաճ, մեղմացնել»
Ծագումն անհայտ է: Հազիվ թե *զհեղձ- կազմությամբ կապ ունենա հնդեւրոպական *sel- «բարեհաճ, մեղմացնել» արմատի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
զղջանալ, զղջալ, զղջումն, անզղջ
Էջ 237, սյունակ 1 Էջ 237
ԶԵՓԻՒՌ (զեփիւռոս), -ի, -ից «արեւմտյան քամի, մեղմ քամի, այուրք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. zephyros
Մատենագիտություն
H. AG 349; Աճ. ՀԱԲ 94