Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՐԱՒՏ
«արոտ, արածելու խոտ եւ դաշտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ter-
«տորորել, շփել, շփելով մաշել, ծակել»
(անմիջական նախաձեւ՝ *trəg'-)
*g'-ի տ արտացոլմամբ (հմմտ. *ag'ro- > արտ, *g'əlou-> տալ «տագերկին» եւ այլն) եւ ւ-ի ներմուծմամբ (ա-ի երկբարբառացմամբ)
ւ-ի ներմուծմամբ (ա-ի երկբարբառացմամբ, ինչպես՝ մաւտ (մատչիլ) եւ յաւտ (յատանել) բառերում
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արաւտակից,
արաւտական,
արաւտատեղի,
արաւտաբոյծ,
արաւտանալ,
խաշնարաւտ,
պաճարարաւտ,
պարարտարաւտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τρωφω
«ուտել (հում բան), կրծել»
թոխ. ԱԲ
trāsk
«որոճալ»
հայ.
արածել
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 349
Տե՛ս նաեւ
ԾԻՒՐ
(ցիւր-)
(ցիւրանալ)
«ծյուրում, հյուծում, նիհարում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'er-
«հասունանալ, ծերանալ, զառամել»
-i-ի հայերենի համար սովորական ներդրմամբ
Կապ ունի՞ արդյոք հնդեւրոպական *g'er- «հասունանալ, ծերանալ, զառամել» արմատի հետ՝ -i-ի՝ հայերենի համար սովորական ներդրմամբ (հմմտ. յատանել - յաւտ, արածել - արաւտ, մատչիլ - մաւտ): ... հնարավոր ընդհանուր աղբյուր համարելով ուրարտերենը, որովհետեւ հայերենը կարող է առաջանալ հիշյալ վրացական ձեւերից եւ ոչ վրացերենը՝ հայերենից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծյուրել,
ծյուրական,
ծյուրութիւն,
ծյուրակար,
ծյուրանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
jarā
«մաշվածություն, զառամություն, ծերություն»
պ.
zār
«թույլ, նիհար, խեղճ, թշվառ, ծեր»
վրաց.
cvrili, cvlili
«մանր, բարակ, նուրբ»
վրաց.
gamjvruli
«ճմլած, տրորած»
Մատենագիտություն
ՀԱԲ 461
ՄԱՏ
I
«մոտ, մոտեցում, մերձեցում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *məd-
Բաղադրութիւններ՝ մատչիլ (-նուլ, -չիլ), մատուցական, մատուցիչ, մատարկայ, թղթամատոյց, ինքնամատոյց, դժուարամատոյց, դժուարամատչելի, առաջամատոյց, նպաստամատոյց, նորնաւամատոյց, խնդրամատոյց: Աճառյանը (ՀԱԲ 3, 266) տալիս է *mād- նախաձեւ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատչիլ,
մատուցական,
մատուցիչ,
մատարկայ,
թղթամատոյց,
ինքնամատոյց,
դժուարամատոյց,
դժուարամատչելի,
առաջամատոյց,
նպաստամատոյց,
նորնաւամատոյց,
խնդրամատոյց
Մատենագիտություն
ՀԱԲ 266;
Pok. IEW 746
Տե՛ս նաեւ
ՄԱՏՉԻԼ
(մատիզ կամ մատուզ)
«մածվել, կպչել, փակչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ, կաթել, հյութեղ, պարարտ, բտած»
(անմիջական նախաձեւ՝ *mad-ig’h- (-ug’h-))
որտեղից նաեւ մատաղ, մածառակ, մաճար/ռ: Տարբեր է մածիլ-ից, որ *mag’- արմատից է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատզողական
ՄԱՒՏ
(մօտ)
«մոտ, մոտիկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
Նույնը մատ- արմատի հետ. ւ-ի համար հմմտ. յատ-յաւտ (յօտ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատչիլ,
մատտալուտ,
մատտակա,
մատտակաց,
մատտաւոր,
մարդամատ,
չարամատ,
մօտաւորապէս
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։