Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԳՌԱՒ
(-ու)
«ագռավ, բու, մի համաստեղություն»
(աստղաբաշխական)
Ստուգաբանություն (բնաձայն)
հ.-ե. արմատ՝ *ker-
«բնաձայնական արմատ»
հ.-ե. արմատ՝ *ger-
«բնաձայնական արմատ»
Բնաձայն բառ, որ կազմությամբ նման է հ.-ե., այլեւ ոչ հ.-ե. համիմաստ բառերին, հատկապես հնդեւրոպական *ker- բնաձայնական արմատից ծագող լատ. corvus, մ. իռլ. crū (<*krouos) եւ հնդեւրոպական *ger- բնաձայնական արմատից ծագող հ. վ. գերմ. krā(w)a, հ. անգլ. crāwe բառերին, բայց օրինաչափ համապատասխանություն չկա։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ագռաւանալ,
գայլագռաւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
corvus
մ. իռլ.
crū
<*krouos
հ. վ. գերմ.
krā(w)a
հ. անգլ.
crāwe
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 79
ԱԶԱԶԵԼ
(«չորացնել») (-իլ «չորանալ»)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *as-
«վառ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *azg'h-)
*g'h- աճականի համար
Կազմված է բնիկ հնդեւրոպական ազ- արմատի կրկնությամբ՝ *azg'h-ից (*as- «վառ(վ)ել»։ *g'h- աճականի համար հմմտ. գոթ. azgo (*azgōn) «մոխիր» (հայ-գերմ. զուգաբանություն)։ Սխալ է «ատամբ» մեկնությունը՝ փոխանակ «ցամաք»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ազազուն,
ազազանալ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
azgo (*azgōn)
«մոխիր»
հուն.
άζω (<*az-diō)
«այրել, չորացնել»
լատ.
āreō
«չոր լինել»
բոխ. Ս
āsu
«չորացած»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82;
Pok. IEW 69;
Solta D. St. 238-239
Տե՛ս նաեւ
ԱԼԱՒՈՒՆՔ
(ալաւուն-ք, ալաւուն)
«բազմաստեղբ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *aləu- կամ *aləbh-
(անմիջական նախաձեւ՝ *al(ə)u-, *al(ə)bh-)
նախաձեւերից որեւէ մեկից
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղաւնի
հուն.
ἀλωφός
«սպիտակ»
լատ.
albus
«սպիտակ»
ռուս.
лебедь
«կարապ»
Մատենագիտություն
Pok. IEW 91
ԱԽՏԱՐ
(-աց)
(աղթար)
«աստղ, բախտ, աստղագուշակ, աստղահմա»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պրսկ. axtar
«համաստեղություն»
փոխատու լեզու՝ մնք. 'xtr (axtar)
«աստղ»
փոխատու լեզու՝ պ. axtar
«աստղ, բախտ»
Փոխառություն իրանական աղբյուրից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախտարակ,
վատախտարակ
Մատենագիտություն
H. AG 94;
Աճ. ՀԱԲ 100;
Ջահ. ՀԼՊ 513
Տե՛ս նաեւ
ԱԿԱՍՏԱՆ
«ապաստան. ապահովություն»
Ստուգաբանություն (անստույգ)
հ.-ե. արմատ՝ *pǝg-
«մարմնամասի անվանում»
(անմիջական նախաձեւ՝ *pōg-)
հետագա վերաիմաստավորմամբ
Կազմված է այլուստ անծանոթ *ակ արմատից՝ իրանական ծագման -ստան ածանցով։ Եթե հայկական կազմություն է, ապա հնարավոր է ծագումը հնդեւրոպական *pǝg- (*pōg-) մարմնամասի անվանումից՝ հետագա վերաիմաստավորմամբ։
ԱՂԱԲԱՄԱՐ
(բբ)
«բազմաստեղք, բույլ»
(համաստեղություն)
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
ԱՂԱՒՆԻ
«աղաւնի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *albho-
«սպիտակ»
(անմիջական նախաձեւ՝ *aləbhniā-)
հ.-ե. արմատ՝ *aləu-
«սպիտակ, փայլուն»
իմաստային զարգացման համար հմմտ. լիտվ. bal-andis «կարապ» (*«սպիտակ»)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղաւնեակ,
աղաւնեկ,
աղաւնեվաճառ,
աղաւնետուն,
աղաւնակերպ,
աղաւնաձագ,
աղաւնարատ,
աղաւնին
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
άλφος, άλωφος
«սպիտակ»
(Հեսիքիոսի բառարանում)
լատ.
albus
«սպիտակ»
հ. վ. գերմ.
albiz
«կարապ»
ռուս.
лебедь
«կարապ»
լիտվ.
bal-andis
«կարապ»
Մատենագիտություն
Pok. IEW 30-31
Տե՛ս նաեւ
ԱՂՔԱՏ
(-ի, -աց)
«աղքատ, մուրացիկ, խեղճ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *leig-
«պակասավոր, խեղճ»
(անմիջական նախաձեւ՝ *(o)lika-)
թերեւս *(o)lika- նախաձեւից՝ *leig/k- «պակասավոր, խեղճ» արմատից։ Ավելի հավանական է բխեցնել *ln- «քաղցած, վատ» արմատից, որտեղից՝ աղձ «կարիք»։ Նախ՝ հնդեւրոպական *leig/k-ը, ամենայն հավանականությամբ, կապված է *el-k-, *el-g- (>հայ. աղկաղկ) արմատի հետ, երկրորդ՝ «աղքատ», «կարիքավոր» իմաստներն ավելի առաջնային են «խեղճ» փոխաբերական իմաստի համեմատությամբ, երրորդ՝ աղքատ-ի համար *oliko-ի դեպքում պետք է ենթադրել *աղիք սկզբնաձեւ, որ քիչ հավանական է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղքատանալ,
աղքատութիւն,
աղքատակցութիւն,
աղքատ(ա)սիրութիւն,
աղքատախնամ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ὀλίγος
«փոքր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 137
Տե՛ս նաեւ
ԱՃԻՒՆ
(-եան, -ի, -ոյ)
«մոխիր, մարմնի մնացորդ, փոշի»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *as-
«վառ(վ)ել»
(անմիջական նախաձեւ՝ *azgi-(°))
*-g- ածականով
Իմաստով մոտ են հ. բ. գ. asca, թերեւս նաեւ հ. իսլ. aska, հ. անգլ. aesce, գերմ. Asche «մոխիր», այլեւ` հ. հուն. άσβολος (*ασφ-βολος) «մոխրաթափոն»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աճիւնանալ,
աճիւնացուցանել,
աճիւնախառն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. բ. գ.
asca
հ. իսլ.
aska
հ. անգլ.
aesce
գերմ.
Asche
«մոխիր»
հ. հուն.
άσβολος (*ασφ-βολος)
«մոխրաթափոն»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 141;
Pok. IEW 69;
Solta 239
Տե՛ս նաեւ
ԱՄԱՐԱԹ
«ճաշարան (աղքատների, դպրոցականների համար), շենք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘imārat
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 147
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։