Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 17 բառահոդված (էջ 1/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 219, սյունակ 1 Էջ 219
ԵՐԱԽԱՅ (նոր` երեխայ) «անկնունք, չմկրտված մարդ, նորածին մանուկ, մանկամիտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
փոխատու լեզու՝ մ. պ. raxīk (rahīk) «տղա, ծառա»
փոխատու լեզու՝ ասոր. *raxā
Փոխառություն, բայց բուն աղբյուրը չի հավաստված. հմմտ. մ. պ. raxīk (rahīk) «տղա, ծառա»: Աճառյանը (ՀԱԲ 2, 35) ենթադրում է ասոր. *raxā ձեւ, որից փոխառված են հայ. ձեւը եւ մ. պ. raxīk-ը: Սրա հետ թերեւս նույնն է Բեհիստունի արձանագրության մեջ պարսկական Դարեհ թագավորի հիշատակած Արախա-ն` Հալդիտայի որդու անունը: Հազիվ թե կապ ունենա ակկադ. rehu(m) «ծնել» բայից ածանցված որեւէ ձեւի հետ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
երախայական, երախայանալ, երախայապես, երախայամիտ, երեխայություն
Մատենագիտություն
ՀԱԲ 35
Էջ 345, սյունակ 1 Էջ 345
ԽՈՐՇ II «երեխա, մանուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *ker- «երեխա» (անմիջական նախաձեւ՝ *Ker-) *k>*kh անցմամբ
Մերձաւոր իմաստով հուն. κορος «երեխա» բառը հատկացւում է *ker- արմատին, որից հայ. սերունդ, այլապէս կարելի էր ենթադրել հնդեւրոպական հատուկ *Ker- «երեխա» արմատ, որտեղից *k>*kh անցմամբ, կարող էր լինել *khor-s> խորշ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
κορος
«երեխա»
Տե՛ս նաեւ
Էջ 394, սյունակ 1 Էջ 394
ԿԱՐՈԳԻՆ (կարոգի «չամանուկ») «վայրի չաման»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. καρον «չաման»
Կարո-ն գալիս է հուն. καρον (καρω) «չաման» բառից, բայց չի բացատրված -գի(ն)-ը:
Մատենագիտություն
Chantraine, DELG 499
Էջ 395, սյունակ 1 Էջ 395
ԿԱՑԻ (կաթսի) «տղա, մանուկ. աշակերտ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. kaci «մարդ, այր»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 560
Էջ 413, սյունակ 1 Էջ 413
ԿՈՁԵՌ(Ն) «անչափահաս մանուկ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Աճառյանը (ՀԱԲ 2, 613-614) կոզոն «ուղտի ձագ» բառի հետ միասին ծագած է համարում ակկադերենից՝ ենթադրելով այն արաբ. jazūr «մորթելու ուղտ» բառի (ըստ Աճառյանի՝ «ուղտ կամ ուղտի ձագ») հիման վրա, որ ծագում է jzr «մորթել, սպանել» արմատից։ Անհավանական է։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 613-614
Էջ 414, սյունակ 1 Էջ 414
ԿՈԶ «կողակ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
փոխատու լեզու՝ վրաց. kozaki «ուղտի ձագ»
Աճառյանի ենթադրությունը (ՀԱԲ 2, 614) կոզեռ(ն) «անչափահաս, մանուկ» բառի հետ միասին (տե՛ս) ակկադերենից ծագելու մասին անհավանական է։ Թերեւս պետք է առանձնացնել կոզ- ընդհանուր արմատը, որի համար հմմտ. նաեւ վրաց. kozaki «ուղտի ձագ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կոզոակ, կոզակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
վրաց.
kozaki
«ուղտի ձագ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 614
Տե՛ս նաեւ
Էջ 442, սյունակ 1 Էջ 442
ՀԱՄԲԱԿ (-ի, -աց) (ամբակ) «նորածին, մանուկ, տղա, որդի, զավակ, աշակերտ, թերուս»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Բաղադրություններ եւ ածանցյալներ
համբակաբար, համբակական, համբականալ, համբակատի, համբակել, համբակարեն
Էջ 492, սյունակ 1 Էջ 492
ՃԻԶ (բ. ճիժ) ««մանուկ, երեխա» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԳ-
Ստուգաբանություն ()
Կապ ունի՞ որեւէ ծանոթ բառի հետ.
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մանգախոտ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
մանգիկ
«նենգություն»
հայ.
մանուկ-
մ. հ.
մանգութիւն
Էջ 508, սյունակ 1 Էջ 508
ՄԱՆԿԻ (ԲՀ՝ մանկիտիս «խաղաղություն») «տի կամ խաղաղություն»
Ստուգաբանություն (անստույգ)
Ըստ ԲՀ-ի հրատարակչի, մանկիտիս-ը հավանաբար կազմված է մանուկ եւ տի բառերից, բայց կարող է լինել նաեւ մանկտի-ի աղավաղված ձեւը, բայց անհասկանալի է «խաղաղութիւն» բացատրությունը: