Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 8 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 357, սյունակ 1 Էջ 357
ԾԱԾՈՒԿ «ծածուկ, գաղտնի, անիմանալի, խորին»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմուած է կամ անծանօթ *ծած- արմատից՝ -ուկ վերջածանցով, կամ, թերեւս, կրկնութեամբ՝ ծա-ծուկ (հմմտ. մամուլ, մամուռ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծածկել, ծածկոյթ, ծածկոց, ծածկութիւն, ծածկաբար, ծածկանութ, ծածկապէս, ծածկատես, ծածկելի, ծածկիչ, յարկածածուկ, քողածածուկ, ամրածածուկ, գետնածածկոյթ, գլխածածկել, թեւածածուկ, խրթնածածուկ, ծածկագիր, ծածկագրութիւն, ծածկալեզու, ծածկանուն
Էջ 375, սյունակ 1 Էջ 375
ԿԱԿՈՒՂ (-ոյ) «փափուկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց
հ.-ե. արմատ՝ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» կրկնաւոր կազմութիւն
Կամ կրկնաւոր կազմութիւն (մամուլ, մամուռ տիպի), կամ ինչ-որ *կակ- արմատից -ուղ ածանցով կազմութիւն։ Երկու դէպքում էլ հնարաւոր է կապը «ուռչել, կլոր ուռուցք, կլոր» գաղափարի հետ, եւ պէտք է ենթադրել կամ հնդեւրոպական *gag- «կլոր բան, գունդ» եւ *-ul ածանց, կամ *gel- «գնդ(վ)ել, կլոր բան» արմատից կրկնաւոր կազմութիւն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
կակղել, կակղանալ, կակղամիտ, կակղոտ, կակղութիւն, կակղի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
cicel, cycel
«փոքր կարկանդակ»
հուն.
γαγγλία
«ուռուցք»
Էջ 500, սյունակ 1 Էջ 500
ՄԱԼ «մանրում, փշրելը, մանրելը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել»
Բնիկ հնդեւրոպական՝ *mel- «մանրել» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մալել, անմալելի
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
mar-
«մանրել, փշրել»
հուն.
μύλλω
«ջարդել, փշրել, աղալ»
լատ.
molo
«աղալ»
հ. վ. գ.
malan
«աղալ»
Մատենագիտություն
H. AG 471; Աճ. ՀԱԲ 225
Տե՛ս նաեւ
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՄՈՒԼ I «մամուլ, ճնշիչ գործիք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, կրծել, ծամել»
արմատից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 243
Էջ 505, սյունակ 1 Էջ 505
ՄԱՄՈՒԼ II «խոլերա» (բժշկ.)
Ստուգաբանություն ()
Կապ ունի՞ մամուլ «մամուլ, ճնշիչ» բառի հետ որպես բառարանային նորակազմություն:
Էջ 507, սյունակ 1 Էջ 507
ՄԱՆԳԱՆԱՅ «պատերազմական գործիք, մամուլ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. manganūn
փոխատու լեզու՝ հուն. μάγγανον
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 251
Էջ 537, սյունակ 1 Էջ 537
ՄՈՒԼ II (բ. մուղ) «աղում, աղալը, սեղմում, ճզմում»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, խփել, աղալ» (անմիջական նախաձեւ՝ *mōl-)
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մլաղաց, մլմել, մամուլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
μύλος
«ջրաղաց, երկանք»
հ. վ. գ.
muljan
«մանրել»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 225
Էջ 538, սյունակ 1 Էջ 538
ՄՈՒՂՁ I (մողձ, մղինձ) «շնչահեղձություն, խեղդվելը»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mel- «մանրել, ջարդել» (անմիջական նախաձեւ՝ *mol-g/h- կամ *mul-k-)
որից մամուլ, «սեղմելու գործիք», մեղկ «թույլ»
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մղձուկ, մղձկել, մղձկոտ, մղնձկտալ, հեղձամուղձ, մղձաւանջ, մղձաժետ
Տե՛ս նաեւ