Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԵՊԻԴԵՄԻ
«համաճարակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. επιδημία
Բաղադրություններ եւ ածանցյալներ
եպիդեմիական,
եպիդմական,
եպիդեմական
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 28
ՃԱՐԱԿ
II
(-ոյ, -ի, -աց)
«ուտելու խոտ, տարածվող նյութ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. čarak
փոխատու լեզու՝ պ. čārā
փոխառություն իրանական աղբյուրից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճարակակից,
ճարակաջուր,
ճարակատոր,
ճարակումն,
համաճարակ,
խոտաճարակ,
հրամաճարակ,
մկնաճարակ
Մատենագիտություն
H. AG 191;
Աճ. ՀԱԲ 191
ՄԱՃԱՐ
(ՄԱՃԱՌ)
«մաճառ, խակ գինի»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad
«թաց, կաթել, հյութեղ, պարարտ»
(անմիջական նախաձեւ՝ *madio-)
Մաճ-ը հավանաբար ծագում է հնդեւրոպական *madio- (*mad) «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» արմատից, որից՝ մատաղ բառը, այլեւ պ. māst «թթվակաթ, մածուն», գ. Mast «գիրացում, բտում, կեր»
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
māst
«թթվակաթ, մածուն»
գ.
Mast
«գիրացում, բտում, կեր»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 176
Տե՛ս նաեւ
ՄԱՏԱՂ
(-ոյ)
«մատաղ, մատղաշ մանուկ մատաղ հորթ, զոհ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ. կաթել. հյութեղ, պարարտ, բտած»
որտեղից նաեւ մածառակ, մաճար/ռ, այլեւ պ. maskah «թարմ յուղ», հ. վ. գ. Mast «գիրացում, բտում»: Աճառյանը (ՀԱԲ 3, 267), հենվելով սլավոնական զուգահեռների վրա (հ. սլ. mladŭ, ռուս. младший «երիտասարդ, մատաղ»), բխեցնում է *mel- «մանրել» արմատից՝ *-d- աճականով եւ դրափոխությամբ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատաղածին,
մատաղական,
մատաղամայր,
մատաղատուն,
մատաղել,
մատղաշ,
մատաղահաս,
մատաղատի
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
maskah
«թարմ յուղ»
հ. վ. գ.
Mast
«գիրացում, բտում»
Մատենագիտություն
Pok. IEW 694;
Ջահ. ՀԼՊ 136;
Աճ. ՀԱԲ 267
ՄԱՏՉԻԼ
(մատիզ կամ մատուզ)
«մածվել, կպչել, փակչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, խոնավ, կաթել, հյութեղ, պարարտ, բտած»
(անմիջական նախաձեւ՝ *mad-ig’h- (-ug’h-))
որտեղից նաեւ մատաղ, մածառակ, մաճար/ռ: Տարբեր է մածիլ-ից, որ *mag’- արմատից է:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
մատզողական
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։