Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ՄԱՃԱՌԱԿ
(մաճռակ)
«թարմ պանիր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad-
«թաց, կաթել, հյութեղ, պարարտ»
(անմիջական նախաձեւ՝ *madio-)
Մաճ- արմատը թերեւս ծագում է հնդեւրոպական *madio- (*mad-) «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» արմատից, որից՝ մատաղ, թերեւս նաեւ մած բառերը
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 176
Տե՛ս նաեւ
ՄԱՃԱՐ
(ՄԱՃԱՌ)
«մաճառ, խակ գինի»
(ԲՀ)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *mad
«թաց, կաթել, հյութեղ, պարարտ»
(անմիջական նախաձեւ՝ *madio-)
Մաճ-ը հավանաբար ծագում է հնդեւրոպական *madio- (*mad) «թաց, կաթել, հյութեղ, պարարտ» արմատից, որից՝ մատաղ բառը, այլեւ պ. māst «թթվակաթ, մածուն», գ. Mast «գիրացում, բտում, կեր»
Զուգաբանություններ այլ լեզուներում
պ.
māst
«թթվակաթ, մածուն»
գ.
Mast
«գիրացում, բտում, կեր»
Մատենագիտություն
Джаукян, ОИДПАЯ 176
Տե՛ս նաեւ
ՄԱՆՐԱԳՈՐՈՆ
««մաճռակ» (իմա՛ «մաճառակ») (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
նոյնն է մանրագոր բառի հետ՝ «մասուր» բացատրութեամբ։ ԲՀ-ի շատ ձեռագրերում չկա։
Տե՛ս նաեւ
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։