Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 11 բառահոդված (էջ 1/2)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 157, սյունակ 1 Էջ 157
ԳԵՐԲՆ «սրբիչ, ջնջոց. ավել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uer- «պտտել» (անմիջական նախաձեւ՝ *uer-p-om-) *p- ածականով
արմատից։ Աւելի քիչ հաւանական է կապել գերփել (գերթել) «շորթել, կողոպտել, ջնջել, աւերել» բայի արմատի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ρωπες
«ճիպոտներ, թուփ, թփուտ»
լատ.
veprēs
«փշաթուփ»
հ. վ. գ.
worf
«գերանդու կոթ»
Մատենագիտություն
Ջահ. None
Էջ 160, սյունակ 1 Էջ 160
ԳԻ (գիհի), -ոյ «գիհի, արտուտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uei- «պտտել, ծռել»
«պտտել, ծռել» արմատից:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
vayi
«ճիւղ»
հուն.
υιην
«խաղողի որթ»
կիմր.
gwialen
«ճիւղ»
մ. իռլ.
fē
«ճիպոտ»
Մատենագիտություն
Աճ. None
Էջ 162, սյունակ 1 Էջ 162
ԳԻՆՁ (-ոյ) «մի բոյս՝ cariandrum հ.»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *uendh- «պտտել, շրջել, շուռ տալ, ոլորել» (անմիջական նախաձեւ՝ *uendhio-)
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գնձահատ, գնձաջուր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
գինդ
գոթ.
windan
«ոլորել»
գոթ.
wandus
«ճիպոտ»
շվեդ. բրբ.
vann
«օղաթել (բույսի վրա)»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 559; Ջահ. ՀԼՊ 156
Էջ 257, սյունակ 1 Էջ 257
ԹԱՅԼ (բրբ. թալ) «մոխրաբելուկ, հոռոմ-բելուկ, սարմախ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *tāl- «աճել, կանաչել» (անմիջական նախաձեւ՝ *tālio- կամ *təlio-)
թայլ < *tālio- կամ *təlio-
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
τηλις
«հոռոմ-չաման, trigonella foenum graecum»
լատ.
tālea
«ճիպոտ, բողբոջ, տնկի»
Էջ 296, սյունակ 1 Էջ 296
ԼԻԳՈՆ «փայտ, ճիպոտ (՞)» կամ «աբրահամածառի տնկարան (՞)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. λύγιον
փոխատու լեզու՝ հուն. λύγων
ա) λύγος-ը չի նշանակում «ուռիէ պսակ», այլ «աբրահամածառ»։ բ) ավելի հավանական է բխեցնել ոչ թե λύγος-ից, այլ ածանցյալ λύγιον կամ λύγων ձեւից:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 281 (ճշտված)
Էջ 364, սյունակ 1 Էջ 364
ԾԻՒ I «կտոր, պատառ (հատկապես շորի)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'ēbh- «ճյուղ, փայտի կտոր» (անմիջական նախաձեւ՝ *g'ēbh- / *g'ebh-)
հ.-ե. արմատ՝ *g'ē(i)- «ծլել, ծաղկել, ճեղքվել, պատռվել» (*g'ī-u > ծիւ)
Բաղադրություն՝ ծուեն, ծիրանածուեն, ծուել (ծլել՝ ԲՀ)։ Թերեւս բնիկ հնդեւրոպական *g'ēbh- / *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» (°) արմատից: Հնարավոր է կապը նաեւ հնդեւրոպական *g'ē(i)- «ծլել, ծաղկել, ճեղքվել, պատռվել» արմատի հետ, որտեղից՝ հայ. ծեղ, ծիղ, հ. անգլ. cinu, դան. բրբ. kin «ճեղք» (*g'ī-u > ծիւ):
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ծուեն, ծիրանածուեն, ծուել
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. խլ.
kafi
«կտոր, կտրված բան»
լիտվ.
žabas
«ճիպոտ»
Տե՛ս նաեւ
Էջ 368, սյունակ 1 Էջ 368
ԾՊԵՂ (բրբ. ծիպղ «ցանկապատ», ծիպլի «ճիպոտ») «տանիքի գերանահենք»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ վրաց. ckep-la «ճիպոտ»
փոխատու լեզու՝ վրաց. cipeli «հաճարի»
Կապ չունի հնդեւրոպական *g'ebh- «ճյուղ, փայտի կտոր» արմատի, այլ՝ ծ/թ հերթագայությամբ, *steb(h)- «սյուն, բուն, ծառի բուն» կամ *steib(h)- «ձող, կարծր» արմատներից մեկի հետ։
Էջ 473, սյունակ 1 Էջ 473
ՁԱՂԿ (-ի, -աց, ուշ՝ -ից, -ոյ) «փայտ, ճիպոտ, ճիւղ, ծեծ, ձաղկ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'halg(h)- «ճյուղ, ձող» արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձաղկել, ձաղկահեր, ձաղկամազ, ձաղկանք, ձաղկուն, բարձրաձաղկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
գոթ.
galga
«ցից, խաչ»
լիտվ.
žalgas
«ձող»
Մատենագիտություն
H. AG 469; Աճ. ՀԱԲ 143
Էջ 493, սյունակ 1 Էջ 493
ՃԻՊՈՏ (ճպոտ, ճպատ, ջիպոտ) «ճիպոտ»
Ստուգաբանություն (անստույգ)
Աճառեանը կցում է ղպտ. šbot (եգիպտ. šbd) հոմանիշներին, որ քիչ հաւանական է:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 201
Էջ 497, սյունակ 1 Էջ 497
ՃՊՈՏ
Ստուգաբանություն ()
Տե՛ս նաեւ