Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 219 բառահոդված (էջ 1/22)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՐԻԶԱՆ «գեղեցիկ եւ անուշահոտ մի ծաղիկ» (բուսաբան.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
բայց բուն աղբյուրը չի հավաստված: Ծագումով թերեւս նույնն է ախրիճանակ բառի հետ, որ սրա ավելի հին ձեւը պետք է լինի:
Էջ 28, սյունակ 1 Էջ 28
ԱԽՐԻՃԱՆԱԿ «կմոնխ» (բուսաբան.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան.
բայց բուն աղբյուրը չի հավաստված: Ծագումով թերեւս նույնն է ախրիզան-ի հետ, որ ավելի նոր ձեւը պետք է լինի:
Էջ 33, սյունակ 1 Էջ 33
ԱՂԱԳ (-ի, -աց) (եղագ, եղանգ) «ճանապարհ, ուղի, պատճառ, միջոց, հնար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա ակկադ. alāku(m), alaktu «ընթացք, ճանապարհ, ուղի» բառերի հետ։
Զուգաբանություններ այլ լեզուներում
ակկադ.
alāku(m)
«ընթացք, ճանապարհ, ուղի»
ակկադ.
alaktu
«ընթացք, ճանապարհ, ուղի»
Էջ 38, սյունակ 1 Էջ 38
Ա(Ղ)Խ (-ի, -ից) (ԱԽ) «փականք, օղակ, կահկարասիք, ունեցվածք, վաճառքի բեռ, ճանապարհորդների բազմություն, ամբոխ, ցեղ, զարմ, ժողովուրդ, մարմնի հոդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. ‘ahl «ընտանիք, ցեղ մարդիկ»
փոխատու լեզու՝ արաբ. yalaq «փականք, կողպեք»
Փոխառություն սեմական աղբյուրից։ Անհավանական է բխեցնել խուրիերենից՝ *alla(e)lhi «տիրային» ենթադրական բառից (Դյակոնով)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ա(ղ)խել, աղխամադխ, աղխազուր, ալխազուր, ա(ղ)խստրոյզ, աղխատրուզել, բազմաղխադխ, աղխաղխակոյտ, ճարտարաղխ, ախանտեալ, ա(ղ)խաղան
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 486
Էջ 44, սյունակ 1 Էջ 44
ԱՄԲԵՏ -ի, -ից (ամբոյտ, ամպոյտ, անբոյթ) ««խլուրդ» (անբոյտ «մի դեղաբոյս՝ արծվաճանկ, գողենի, asplenium scolopendrium», այլ՝ «հովագ կամ միեղջերու»)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *bheu- «աճել, բարգավաճել»
Հազիվ թե կազմված լինի ան- նախամասնիկով՝ ինչ-որ *բետ ( *բոյտ) արմատից, (հազիվ թե՝ հնդեւրոպական *bheu- «աճել, բարգավաճել» արմատից, որտեղից՝ բոյս)։
Տե՛ս նաեւ
Էջ 52, սյունակ 1 Էջ 52
ԱՆԱՓՈՌՏ «բյուզանդական մի բարձր աստիճան»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀναφύορτος
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 182
Էջ 62, սյունակ 1 Էջ 62
ԱՆՏՈՒԶ (andez) «մի բույս՝ կղմուխ, բարձր ախիճանակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ թրք. anduz
Մատենագիտություն
H. AG 262; Աճ. ՀԱԲ 212
Էջ 63, սյունակ 1 Էջ 63
ԱՆՑ (-ի, -ից) «անցում, ճանապարհ, ուղի, անցք, դիպված, նեղություն, վիժվածք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ant- «առաջ» (անմիջական նախաձեւ՝ *ant-s)
Հմմտ. հուն. ἀντομαι «հանդիպել, դիմել» (Pok. IEW 1, 49) կամ *snt-s-, *sent- «ընթանալ, գնալ»։ Հմմտ. հայ. ընթանալ (Ջահ. ՀԼՊ 147)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անցանել, անցունակ, անցարան, անցիկ, անցութիւն, անցնող, անցուորիկ, հարեւանցի, երջանցուկ, թափանցանց, լուսանցոյց, վաղանցուկ, անանց, զանցուցանել, ուխտազանցութիւն, գերազանց, առանց, առանցանել, առանցք, զառանցել, պատուիրազանցութիւն, յանցանել, յանցաւոր, յանցանք
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀντομαι
«հանդիպել, դիմել»
հայ.
ընթանալ
Մատենագիտություն
Pok. IEW 49; Ջահ. ՀԼՊ 147
Տե՛ս նաեւ
Էջ 79, սյունակ 1 Էջ 79
ԱՍՍԱԳ «ամսի 17-րդ օր (նախնական իմաստը` «անվախճան (?)»
Ստուգաբանություն (փոխառություն)
նախնական իմաստը` «անվախճան (?)», բայց բուն աղբիւրը չի ճշտուած:
Էջ 80, սյունակ 1 Էջ 80
ԱՍՏԻՃԱՆ (աշտիճան), -ի, -աց «սանդուղքի ոտք, կարգ, աստիճան, հարկ, մակարդակ»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *steigh- «քայլել, բարձրանալ»
փոխատու լեզու՝ իրանական
բնիկ հայերեն ձեւը պիտի լիներ ջով
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աստիճանիլ, աստիճանաւոր, աստիճանաբար, աստիճանական, բարձրաստիճան, երկաստիճան