Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 5 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 97, սյունակ 1 Էջ 97
ԱՐՓ (-ի, -ից, արփի, -ւոյ, -եաւ) «եթեր»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունի հնդեւրոպական *ser- «կարմիր, կարմրավուն» արմատից ծագող լիտվ. sirpti «հասունանալ» (*«կարմրել» կամ «դեղնել») բայի հետ՝ *srph>արփ (ըստ Պետերսոնի՝ Walde- Pokorny 2, 499)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արփագեղ, արփամերձ, արփային, արփաճաճանչ, արփայագնաց, արփեգնաց, արփենի, արփիզարդ, արփիակեզ, արփիադեմ, գերարփի, լուսարփի, հրաշարփի, արփնաթել, երեքարփին, եաթնարփին, արփող
Զուգաբանություններ այլ լեզուներում
լիտվ.
sirpti
«հասունանալ»
Մատենագիտություն
Walde- Pokorny 499
Էջ 137, սյունակ 1 Էջ 137
ԲՈՑ (-ոյ) «բոց, ուժեղ լույս, տաքություն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhok- «բոցավառվել, վառել, այրել» (անմիջական նախաձեւ՝ *bhok-so-)
Հայ-իտալյան զուգաբանություն է։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բոցագոյն, բոցադէզ, բոցալեզու, բոցախառն, բոցաճաճանչ, բոցանշան, բոցաշունչ, բոցեղէն, բազմաբոց, անբոց, հրաբոց, բոցավառ, բոցարծարծ, բոցաշատ, բոցափայլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
լատ.
focus
«օջախ, կրակարան, տաքություն, կրակ, բոց»
Մատենագիտություն
Pok. IEW 162; Ջահ. ՀԼՊ 117
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՃԱՆՉ (ուշ՝ -ի, -ից) «ճաճանչ, ճառագայթ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական
Հաւանաբար կրկնաւոր կազմութիւն՝ թերեւս, փոխառեալ իրանական աղբիւրից, բայց բուն աղբիւրը չի հաւաստուած։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ճաճանչազարդ, ճաճանչագեղ, ճաճանչաւոր, ճաճանչել, լուսաճաճանչ, անճաճանչ, ոսկեճաճանչ, ծովաճաճանչ, բոցաճաճանչ, զուարթաճաճանչ, հրաշաճաճանչ, ճաճանչափայլ
Տե՛ս նաեւ
Էջ 487, սյունակ 1 Էջ 487
ՃԱՃԱՆՉԱՒՈՒԽՏ (ճաճանչանաւուխտ, ճաճանաւուխտ) «գոյնզգոյն հիւսուած (կտոր)»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրան. *-vafta (<*ufta) «հիւս, հիւսուածք»
հմմտ. ճաճանչ եւ աւուխտ < իրան. *-vafta (<*ufta) «հիւս, հիւսուածք»։
Տե՛ս նաեւ
Էջ 627, սյունակ 1 Էջ 627
ՊԱՏՇԷՆ (պատշէկ) «ճառագայթ, ճաճանչ»
Ստուգաբանություն (փոխառություն)
բայց բուն աղբիւրը չի հաւաստուած: