Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱՐՁՈՅԼ
(-ի)
(արձուղ, արձող, արձուղ)
«ուռկան, ձկնորսական ցանց»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *serk՛-
«գործուածք, հիւսուածք, ցանկապատել»
(անմիջական նախաձեւ՝ *srk՛o-tel)
Կապ ունի՞ հնդեւրոպական՝ *serk՛- «գործուածք, հիւսուածք, ցանկապատել» արմատի հետ (*srk՛o-tel > արձոյլ)։ Հնչիւնապէս կասկածելի է։
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ερκος
«ցանկապատ, յատկապէս (հգն.), ցանց, ուռկան»
լատ.
sarcina
«կապ, կապոց»
ՁԵՒ
(-ոյ, ուշ նաեւ` -ի)
«ձեւ, արտաքին տեսք, կերպարանք»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'heu-
«լցնել, թափել»
(անմիջական նախաձեւ՝ *g'heuo-)
արմատից. հմմտ. հայ. ձոյլ, ձագար:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձեւանալ,
ձեւողանալ,
ձեւիչ,
տձեւ,
տձեւութիւն,
անձեւ,
կաքաւաձեւ,
կամարաձեւ,
ծաղկաձեւ,
գրածեւ,
դաշտաձեւ,
բոլորաձեւ,
լեռնաձեւ,
ձեւաբանութիւն,
ձեւապաշտ,
ձեւափոխել,
ձեւափոխութիւն,
ձուաձեւ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
χέω
«լցնել, թափել»
հ. շուեդ.
giuta
«ձուլակաղապար»
Մատենագիտություն
H. AG 469;
Աճ. ՀԱԲ 150;
Pok. IEW 447
ՁՈՅԼ
-ոյ
(ձոյղ, ձիւլ)
«ձույլ, միաձույլ, ձուլվածք, զանգված»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'heu-
«լցնել, թափել»
(անմիջական նախաձեւ՝ *g'heu-lo-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձուլել,
ձուղել,
ձիւլել,
ձօղել,
ձուլիչ,
ձուլած,
ձուլածոյ,
ոսկեձոյլ,
բոլորաձոյլ,
միաձոյլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ձեւ
հուն.
chéō
«լցնել, թափել»
հ. շվեդ.
giuta
«ձուլակաղապար»
ՁՈՐ
(-ոյ)
«ձոր»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *g'heu-
«լցնել, թափել»
(անմիջական նախաձեւ՝ *g'houero-)
o-ձայնդարձ
արմատից. հմմտ. հայ. ձեւ, ձոյլ:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձորակ,
ձորալիր,
ձորաձեւ,
լեռնաձոր,
քարաձոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
ձեւ
հայ.
ձոյլ
Մատենագիտություն
H. AG 469;
Աճ. ՀԱԲ 158;
Pok. IEW 447-448
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։