Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխառության աղբյուր՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
«ձմեռն» որոնման արդյունք՝ 4 բառահոդված
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 445, սյունակ 1 Էջ 445
ՀԱՆԳ- «դադար, վերջ»
Բնիկ հնդեւրոպական (հավանաբար)
հ.-ե. արմատ՝ *kuei- «հանգստանալ, հանգիստ վայելել» հան- նախածանցով
որի -i-ն ահպանուել է (*հան-գիչիմ>հանգչիմ)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
հանգչիլ, (-նուլ), հանգիստ, հանգստաբար, հանգստանոց, մահահանգիստ, հոգեհանգիստ, ձմեռնահանգիստ, նաւահանգիստ, անհանգիստ
Նոր՝
հանգստանալ, հանգստութիւն
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 134
Էջ 476, սյունակ 1 Էջ 476
ՁՄԵՌՆ (հգն. ձմերունք, սեռ. ձմերայնոյ), ուշ` -րան «ձմեռ, փոթորիկ, ալեկոծություն»
Բնիկ հնդեւրոպական
հ.-ե. արմատ՝ *g'heim- «ձմեռ» (անմիջական նախաձեւ՝ *g'heimerinos-)
արմատից:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ձմեռնասուն, ձմեռային, ձմերական, ձմեռային, ձմերանոց, ձմերատուն, ձմերել, ձմերուկ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն. cheimerinos
լատ. hibernus «ձմեռային»
Մատենագիտություն
H. AG 470; Աճ. ՀԱԲ 156
Տե՛ս նաեւ
Էջ 476, սյունակ 1 Էջ 476
ՁՄԵՐՈՒԿ
Ստուգաբանություն
Տե՛ս նաեւ
Էջ 795, սյունակ 1 Էջ 795
-ԱՅԻՆ «ամառային, ամսային, գարնանային, երկնային, մարդկային, իւրային, ծերային, մերային, նոցային»
Բնիկ հնդեւրոպական
Կազմուած է -ա(յ) տարրից եւ -ին ածանցից: Հմմտ. նախ՝ իւրային-իւրոյին, ծերային-ծերոյին, մերային-մերոյին տարբերակները՝ իւրոյ, ծերոյ, մերոյ ձեւերի կողքին՝ իւրոյ-իւրոյին-իւրային զարգացմամբ (վերջինս՝ համաբանութեամբ): Երկրորդ՝ նոցա-նոցային կազմութիւնը՝ հիմքային ա-ի պահպանմամբ եւ -ին ածանցով: Երրորդ՝ ա-ով հիմք ունեցող բառերի -ային-ով կազմութիւնները՝ հնդեւրոպական դարբին, -ա-ց-դարբնային, երկիր, -ա-ց-երկրային, լեզու, -ա-ց- լեզուային եւ այլն (հերթագայական են ամարային, ձմերային ձեւերը ամառն, -րան, ձմեռն, -րան ձեւերից՝ ամառնային, ձմեռնային ուշ ձեւերի կողքին), ոչ հնդեւրոպական ագարակ, -ա-ց - ագարակային, աշխարհ, -ա-ց - աշխարհային, խաւար, -ա-ց - խաւարային, հրեշտակ, -ա-ց - հրեշտակային եւ այլն: Հիմքային -ա-ի անկումից յետոյ ընկալուելով որպէս ինքնուրոյն ածանց՝ -ային-ը բառեր է կազմել նաեւ ոչ -ա-ով հիմքերից՝ աշուն, -նան - աշնանային, երկին, -ի-ց - երկնային, հող, -ոյ հողային, ջերմ, -ոյ ջերմային եւ այլն: Անհաւանական պէտք է համարել իրանական ծագման վարկածը՝ -aina- (աւեստ. -aēna-, հ. պրսկ. -aina-) ածանցից, որ նիւթական ածականներ է կազմել՝ աւեստ. zaranaēna- «ոսկեայ», հ. պրսկ. aθangaina «քարէ» եւ այլն: Իրանական ածանցը գործածութեամբ շատ աւելի նեղ է եղել եւ միջին շրջանում ունեցել է -են տեսքը: Կարելի է կարծել, որ իրանական ածանցը նպաստել է հայերեն ածանցի բաղադրիչների միասնացմանը եւ տարածմանը, եթէ ունենայինք նիւթ նշանակող իրանական ծագման հիմքերից -ային-ով կազմութիւններ, բայց այդպիսիք չկան: ուրարտական -aini-ով հատուկ անունները պէտք է հայկական եւ իրանական կազմութիւններ լինեն, կամ կազմուած լինեն ուրարտական -ni-ով՝ -ia-ով հիմքերից: