Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 21 բառահոդված (էջ 1/3)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 123, սյունակ 1 Էջ 123
ԲԱՒԼԻԶՄՈՒՆՍ (բօլիզմունս) «մի հիւանդութիւն»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Էջ 129, սյունակ 1 Էջ 129
ԲԻՄԱՐ «հիւանդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ պ. bēmār
Փոխառութիւն` պ. bēmār:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 451
Էջ 136, սյունակ 1 Էջ 136
ԲՈՐ «բոր (հիւանդութիւն), բորոտութիւն»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bher- «ծակել, կտրել, ճեղքել» (անմիջական նախաձեւ՝ *bhor-)
փոխատու լեզու՝ սողդ. βr'wk'
Թերեւս բնիկ հնդեւրոպական` *bhor- *bher- «ծակել, կտրել, ճեղքել» արմատից։ ավելի հաւաստի է համարում բխեցնել իրանական աղբիւրից` իբրեւ վկայութիւն բերելով սողդ. βr'wk' բառը` ըստ Գոբյոյի։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
բորոտ, բորոտութիւն, բորոտիլ, բորոտանալ, բորութիւն, քած բոր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
bhárvati
«կրծում է, ծամում է, ճարակում է»
հայ.
բիր
հուն.
*φάρω
«ճեղքել, մանրել»
լատ.
forō
«ծակել»
լատ.
feriō
«խփել, հրել, ծակել, ճեղքել»
լիտվ.
berrt
«սրորել» իմաստի համար` հմմտ. լատ. scabō «քերել» եւ scabies «բոր, քոս»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 475
Էջ 151, սյունակ 1 Էջ 151
ԳԱՐ «ցաւ, հիւանդութիւն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. gaδa «փչացում, վնաս, աղէտ»
փոխատու լեզու՝ հ. հնդկ. gada- «հիւանդութիւն»
Փոխառութիւն իրանական աղբիւրից։ - Աղայան, ԲՍՀ 51։ Աւելի քիչ հաւանական է համեմատութիւնը ավ. garāna, մ. պ. gar «քոս» եւ հ. հնդկ. gara «մի հիւանդութիւն» բառերի հետ։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
գարադրութիւն, աչագար, անգար, անգարութիւն, լեզուագար, լեզուագարիլ, գլխագար, գլխագարութիւն, խելագար, խելագարութիւն, ցաւագար, գարելի, գարած, միջագար, միջագարութիւն
Մատենագիտություն
Աղայան, ԲՍՀ 51; Աճ. ՀԱԲ 521 (կասկածով)
Էջ 247, սյունակ 1 Էջ 247
ԸԲԽ «մի հիւանդութիւն՝ բքնում (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ը-ն ստացուել է ինչ-որ ձայնաւորի թուլացմամբ:
Էջ 280, սյունակ 1 Էջ 280
ԺԱՆԳ -ոյ (ժանկ) «ժանգ, քարամամուռ, բոյսի մի հիւանդութիւն՝ երկիլ, քաղցկեղ, թոյն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական *žang
փոխատու լեզու՝ պ. žang, zang
Հմմտ. պ. žang, zang:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ժանգաբեր, ժանգառ, ժանգառած, ժանգախառն, ժանգակեր, ժանգահար, ժանգատր, ժանգոտիլ, ժանգել, անժանգ, երկաթաժանգ
Մատենագիտություն
H. AG 156; Աճ. ՀԱԲ 226
Էջ 301, սյունակ 1 Էջ 301
ԼՈՁ «հիւանդի պապակ, բերանի չորութիւն, լեզուի լմլմում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. lavj
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 297
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՑԱԿ (բրբ. խածուկ) «բծավոր, պտավոր. արատավոր, հիվանդ, տկար»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *(s)kēth-/*(s)kəth- «վնասել» (անմիջական նախաձեւ՝ *khəth-s-)
որտեղից հայ. խաթարել, այլեւ խաբել «նւազել, թուլանալ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
խացկութիւն, խացկիլ, խասկիլ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀσκηθής
«անվնաս»
գոթ.
skapjan
«վնասել»
Տե՛ս նաեւ
Էջ 323, սյունակ 1 Էջ 323
ԽԱՑԱԿԵԼ (հացակել) «ծախսել, սպառել, պակասեցնել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *skēth- «վնասել» (անմիջական նախաձեւ՝ *khəth-s)
ծագումով նոյնն է խացակ «արատաւոր, հիւանդ» բառի հետ:
Տե՛ս նաեւ
Էջ 349, սյունակ 1 Էջ 349
ԽՈՒՄՐԱՅ «կարմիր քամի (հիւանդութիւն)» (բժշկ.)
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ արաբ. humra
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 420