Մաքրել
Գլխավոր (շքամուտք) Բառարան Ընդլայնված որոնում Մուտք Գրանցվել
Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝ կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
Զտման արդյունք՝ 122 բառահոդված (էջ 1/13)
Արտահանել արդյունքները (Excel / CSV)
Էջ 25, սյունակ 1 Էջ 25
ԱԼԻ I (-ւոյ, -եաց) «ալիք, կոհակ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel- «գորշ, սպիտակ, դժգույն» (անմիջական նախաձեւ՝ *poliiā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալեկոծ, ալեկոծել, ալեակ, ալիհաստատ, երեքալեան, ալեծածան, ալեծե
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
πολιός
«սպիտակ, ալեհեր. ալեկոծ, փրփրակալած»
քրդ.
pēl
«ալիք, կոհակ»
Մատենագիտություն
H. AG 412, 520; Աճ. ՀԱԲ 93
Տե՛ս նաեւ
Էջ 25, սյունակ 1 Էջ 25
ԱԼԻ II (-ւոյ, -եաց) «սպիտակ (մազ)»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *pel- «գորշ, սպիտակ, դժգույն» (անմիջական նախաձեւ՝ *poliiā-)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ալետոր, ալեխառն, ալեզարդ, ալեհեր
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
palitá
«գորշ. սպիտակ (հգն.), սպիտակ մազեր»
հուն.
πολιός
«սպիտակ, ալեհեր, ալեկոծ, փրփրակալած»
Մատենագիտություն
H. AG 412, 520; Աճ. ՀԱԲ 93
Տե՛ս նաեւ
Էջ 34, սյունակ 1 Էջ 34
ԱՂԱՆԴ (-ոյ, -ի, -աց, -ից) «բուն դավանանքից շեղվող դավանանք, հերձված, աղանդավորախումբ, կախարդանք, կրոն, դավանանք» (կրոն.)
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al- «թափառել, մոլորվել»
արմատից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղանդավոր, աղանդագործ, աղանդամիտ, չարաղանդ, բաղդէաղանդ, այլաղանդ, աղանդութիւն, աղանդել, աղանդասար
Զուգաբանություններ այլ լեզուներում
հայ.
աղաւաղ (աղեւաղ)
հուն.
álateia
«սխալմունք, մոլորություն»
Էջ 43, սյունակ 1 Էջ 43
ԱՄԲԱՍՏԱՆ (-ի, -աց) «ամբաստանող, ամբաստանություն»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ մ. պ. hambastan «ձեւավորել, կազմել, հերյուրել»
հմմտ. մ. պ. hambastan «ձեւավորել, կազմել, հերյուրել»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբաստանել, ամբաստանութիւն, ամբաստանագիր, ամբաստանական, ամբաստանիչ, ամբաստանեալ
Էջ 48, սյունակ 1 Էջ 48
Ա(Յ)ԵՐ (այէր) «մթնոլորտ. օդ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. ἀήρ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
այերա
Մատենագիտություն
H. AG 223; Աճ. ՀԱԲ 167
Էջ 53, սյունակ 1 Էջ 53
ԱՆԳԻԱՑԵԼ «մերժել, հերքել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Սխալ բառաձեւ, որ ստացվել է ընգեաց=ընկեց կատարյալին արհեստականորեն անորոշ ձեւ տալով. Աճառյանը (ՀԱԲ 1, 184) բերում է հուն. բնագրի աղավաղված ձեւը՝ ἀνέτρεφω «սնել», փոխանակ ἀνατρεπω «կործանել, տապալել, հերքել»:
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 184
Էջ 75, սյունակ 1 Էջ 75
ԱՌՈՅԳ (առոգ, առուգ, ոռոգ) «առույգ, աշխույժ, կայտառ»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ իրանական ոյժ
Կազմված է առ- նախածանցով՝ առանձին չհանդիպող ոյժ արմատից, որը իրանական ծագման ոյժ արմատի տարբերակն է (գ/ժ հերթագայությունը հատուկ է իրանական լեզուներին)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առոյգաբարձ, առոյգանալ, առոյգութիւն, առոյգազաւակ, առոզանալ, առոզանձն, առոզավարժ, առոզութիւն, առուզանալ, առուգութիւն, առոգագոյն, ոռոզանալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 263
Էջ 90, սյունակ 1 Էջ 90
ԱՐԻԷ «ո՛վ հերձւածող»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ հուն. Ἀρειε «Արիոս (յատուկ անւան կոչականը)»
յատուկ անւան կոչականը՝ որպէս հասարակ անուն գործածւած
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 316
Էջ 92, սյունակ 1 Էջ 92
ԱՐՁԱԿ (-ի, -աց) «ազատ, համարձակ, չփակուած, ընդարձակ, հասարակ, սովորական, հեռու, այն կողմը»
Ստուգաբանություն (փոխառություն)
հ.-ե. արմատ՝ *serg՛-
փոխատու լեզու՝ աւ. harəz «արձակել»
փոխատու լեզու՝ պրթ. hirz «արձակել»
իրանական աղբիւրից՝ հմմտ. աւ. harəz, պրթ. hirz «արձակել» (< հ.-ե. *serg՛-)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արձակել, արձակահեր, հերարձակ, արձակավայր, արձակաքաղաք, արձակերտասանակ, արձակումն, արձակուրդ, ընդարձակ, ընդարձակել, համարձակ, համարձակելի, համարձակագոյն, արձակիլ, բացարձակ, ձիարձակ, ձիարձակարան, բազմարձակ, բուսարձակ, սանձարձակ, նախայարձակ, երեքարծեն, լայնարձակ, լուսարձակ, ընդարձակածաւալ
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 324; Ջահ. ՀԼՊ 517
Էջ 126, սյունակ 1 Էջ 126
ԲԵՐԴԱԶԵՂ «հերարձակ»
Ստուգաբանություն (անստույգ)
Կազմություն բերդ (աղավաղված՝ բրդ- «բուրդ»՞) եւ զեղ (զեղուլ «արձակել, տարածել») բաղադրիչներից
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 443