Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԲԵՂԱՅ
-ի, -ից
«վանական. կուսակրոն, ճգնավոր, միայնակյաց»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ասոր. abīlā
(ուշ՝ հաբեղայ, խաբ-ի հետ բաղարկվելով՝ խաբեղայ)
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աբեղայակերպ,
աբեղայութիւն,
աբեղայական,
աբեղաթաղ,
աբեղութիւն
Մատենագիտություն
H. AG 299;
Աճ. ՀԱԲ 74
ԱԳԱՆ
«ժրաջան, արագաշարժ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *auē
«ջանալ, ճիգ գործել»
(անմիջական նախաձեւ՝ *aueno)
Բաղադրություն՝ անագան (Աճառյան, ՀԱԲ 1, 75, նշանակության տարբերության պատճառով կապը ժխտում է)։ Կապ ունի՞ հնդեւրոպական *auē «ջանալ, ճիգ գործել» արմատի հետ, որի վերականգնումը այնքան էլ հավաստի չէ (*aueno> ագա՞ն)։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անագան
Մատենագիտություն
Աճառյան, ՀԱԲ 75
ԱԶԱԶՈՒ
«մի տեսակ թունավոր բույս, carpesium L.»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է։ Հազիվ թե կապ ունենա ազազել «չորացնել» բայի հետ։
ԱԶԱԶՈՒՆ
««ատամբ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (անստույգ)
Ստացված է ազազուն բառի «ցամաք» մեկնության աղավաղմամբ եւ կապ չունի թրք. azu «ատամ, սեղանատամ, ժանիք» բառի հետ, ինչպես ստուգաբանել է Հ. Աճառյանը (ՀԱԲ 1, 82)։
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 82;
Ամալյան, ԲՀ 345
ԱԶԱՐԻԴԻ
(իզարիդայ)
«մի բույս՝ բուլղուլա (՞)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Ծագումն անհայտ է։ Կապ ունի՞ արաբ. zar' «մի բույս» բառի հետ։
ԱԶԴԵՐ
(ազդիր)
««թեզանի» (ԲՀ)»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *pag’
«ամրացնել»
Հազիւ թե կապ ունենայ ազդն բառի հետ եւ ծագի հնդեւրոպական միեւնոյն *pag’ «ամրացնել» արմատից՝ այլ ածականով:
Տե՛ս նաեւ
ԱԼԱՐԵԼ
«ամաչել»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել, հոգեպես խառնվել, իրենից դուրս գալ»
*-ար ածանցով կազմված
Կապ չունի ալարել «ծուլանալ» բայի հետ:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀλύω
«հուզված լինել, շփոթված լինել, խուճապի մատնվել, իրենից դուրս գալ»
լատվ.
aluôt
«մոլորվել»
Մատենագիտություն
Ջահ. ՊԲՀ 85-86
Տե՛ս նաեւ
ԱԼ-Ք
(-ոց (հգն.))
«խորք, խորունկ տեղ, հատակ, անդունդ»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հազիվ թե կապ ունենա հնդեւրոպական *sel- «բնակելի տեղ, բնակարան» բառի հետ
ԱԽՄԱՐ
(աղմար, աղամար), -ի, -աց
«տխմար, հիմար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Առնչություն ունի՞ ախամախ կամ տխմար բառերի հետ
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ախմարութիւն,
աղամարութիւն,
ախմարաբար
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։