Ընդլայնված որոնման պարամետրեր
Որոնման տիրույթ՝
Ծագումնաբանություն՝
Փոխատու լեզու / Խումբ՝
Հավաստիություն / Կասկածելիություն՝
Նիշակազմ (տառադարձման եւ հունարենի նշաններ)՝
կտտացրեք նիշի վրա՝ որոնման տողում ավելացնելու համար
ԱԴՈՆՄՈՅ
««պարզ բառ» (ԲՀ)»
Ստուգաբանություն (փոխառություն)
Փոխառություն, բայց բուն աղբյուրը հայտնի չէ։ Ամալյանի (ԲՀ 345) ենթադրած հուն. աղբյուրը ձեւով շատ հեռու է. -մոյ բաղադրիչը ֆրանս. mot «բառ» բառը չէ՞։
ԱԶԴՐ
(աստր), -եր (ուշ՝ -երի, -երաց, -երանք)
«զիստ, ոտքի վերնամաս»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *ost-dh-ur-
(անմիջական նախաձեւ՝ *ozdhur)
նախաձեւ
Հիւբշմանի նշած եւ Աճառեանի ՀԱԲ-ում (1, 86) բերուած զուգահեռները (հ. հնդկ. sákthi, աւ. haxti «աճուկ» եւ հուն. ἰσχί, ἰσχίον «ազդր») հայերենից ձեւով շատ հեռու են եւ Pok. IEW-ում (930) բերւում են *(s)keng- արմատի տակ, որ ոչ մի կերպ չէր կարող տալ ազդր: Ջահ. ՀԼՊ-ում (142) կասկածով նշուած հուն. σφύς «ազդր» զուգահեռը եւ վերականգնուած *ost-dh-ur- > *ozdhur նախաձեւը լիովին հաւաստի չեն:
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
sákthi
«աճուկ»
աւ.
haxti
«աճուկ»
հուն.
ἰσχί, ἰσχίον
«ազդր»
հուն.
σφύς
«ազդր»
կասկածով
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 86;
Pok. IEW 930;
Ջահ. ՀԼՊ 142
ԱՂԱՄՈՂ
«ծուռ, շեղ, ոլորուն, ցրուած»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *al-
«թափառել, մոլորվել»
կրկնությամբ կամ մող (=մոլ(որ) արմատի հետ բարդվելով
Կազմուած է բնիկ հնդեւրոպական աղ արմատի կրկնութեամբ կամ մող (=մոլ(որ) արմատի հետ բարդուելով։ Աղ-ի աղբիւրն է հնդեւրոպական *al- «թափառել, մոլորուել» արմատը։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
աղամողիլ,
աղամողել,
աղամողումն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
álaomai
«թափառել, մոլորվել, շեղվել»
հուն.
ále
«թափառում, խռովք, ցնդվածություն, խելագարություն»
հուն.
ály-o
«հուզված լինել, շփոթված լինել, խուճապի մատնվել»
հուն.
álé(u)omai
«շեղվել, խուսափել»
լատ.
ambulo, -āre
«շրջել, ման գալ»
լատվ.
aluot
«թափառել, շրջել, մոլորվել»
թոխ. A, B
al
«անջատել, բաժանել հեռանալ»
Մատենագիտություն
Ջահ. ՀԼՊ 111
Տե՛ս նաեւ
ԱՄԲՈԿ
(ամբոյկ, անբոկ)
«ավարտ, գործի վերջ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bheug(h)-
«հեռացնել, մի կողմ դնել, մաքրել, ազատել»
an նախամասնիկով կազմություն
կազմություն՝ *bheug(h)- արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ամբոկել
Զուգաբանություններ այլ լեզուներում
ավ.
baog
«լուծել, ազատել»
գոթ.
usbaugjan
«ավելել, մաքրել»
ԱՆԱՍՏՐ
(նաւստր, անուստր)
«նոսր, նվազ, տկար»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
Հնարավոր է բնիկ հնդեւրոպական ծագում (*nau-k-, *neu-k-), բայց վերականգնվող ձեւերը` *nāu-, *neu-, *neuk-, համապատասխան հավաստի զուգահեռներ չունեն։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
(ա)նաւստրագոյն,
անաւստրամարմին,
(ա)նաւստրութիւն,
անաւստրաբար,
նաւստրահոդ
Տե՛ս նաեւ
ԱՆԴՈՒՆԴ
-ոց
«անհատակ խորություն, դժոխք, գերեզման»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *bhudh-no-
«գետին, հիմք, հատակ»
(անմիջական նախաձեւ՝ *bhundho-)
*bh>*dh առնմանությամբ
Կազմված է ան- ժխտականով՝ *դունդ «հատակ» բառից, որ ծագում է հնդեւրոպական *bhundho- «գետին, հիմք, հատակ» ձեւից (*bh>*dh առնմանությամբ), սա էլ *bhudh-no-ից (կա եւ *bhudh-men զուգահեռ կազմությունը)։ Ժխտական կազմության համար հմմտ. ռուս. без-дна «անդունդ»։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
անդնդալից,
անդնդախորք,
անդնդական,
անդնդային
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. հնդկ.
*budhna-
«գետին, հիմք, հատակ»
հուն.
πύνδα
«հատակ»
լատ.
fundus
«հատակ, հիմք»
հ. անգլ.
bodan
«գետին, հիմք»
ռուս.
без-дна
«անդունդ»
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 190;
Pok. IEW 174
ԱՆՍԱԼ
«խոսքը լսել, խոսքին հնազանդվել, համբերել, սպասել»
Ստուգաբանություն (ծագումն անհայտ է)
հ.-ե. արմատ՝ *enk'-
«հասնել»
(անմիջական նախաձեւ՝ *onk'- կամ *nk'-)
հ.-ե. արմատ՝ *nek'-
«հասնել»
Որեւէ կապ կա՞ հնդեւրոպական *enk'-, *nek'- «հասնել» արմատի հետ (*onk'- կամ *nk'-> անս), որին սովորաբար հանգեցնում են հասանել բայը։ Բնականաբար, հանդես են գալիս երկու ձեւերը իրար հետ կապելու հնչյունական ու իմաստային դժվարություններ։ Սակայն նշենք, որ նախ՝ հասանել բայի բխումն այս արմատից ինքնին հնչյունապես հեշտ չէ, երկրորդ՝ հնդեւրոպական արմատին հանգեցվող ձեւերի իմաստները առանձին դեպքերում զգալիորեն հեռու են վերականգնվող հիմնական իմաստից։
Բաղադրություններ եւ ածանցյալներ
չանսական,
չանսացութիւն,
չանսատրութիւն
Զուգաբանություններ այլ լեզուներում
հ. անգլ.
(ge)nægum
«մոտենալ, դիմել, ձեռնարկել»
խեթ.
henk, hink
«հանձնել, հանձնարարել, սահմանել, նշանակել, բաշխել»
Տե՛ս նաեւ
ԱՊԱ
«հետո, վերջում»
Ստուգաբանություն (փոխառություն)
փոխատու լեզու՝ ավ. apa
«հեռու, զատ»
փոխատու լեզու՝ հ. պ. apa
«հեռու, զատ»
Քիչ հավանական է ենթադրել փոխառություն խեթերենից, որտեղ՝ appa «հետո, հետ, նորից»:
Բաղադրություններ եւ ածանցյալներ
ապագայ,
ապաժաման,
ապաժամանութիւն,
ապառնի,
յապաղել,
յապաղութիւն,
անյապաղ,
ապաթարգ
Զուգաբանություններ այլ լեզուներում
խեթերեն
appa
«հետո, հետ, նորից»
ԱՌՆԱԿ
«հոգեառ ոգի, գրող»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հայկական կազմություն՝ առնել բայից։ Աճառյանը (ՀԱԲ 1, 261) համարում է ասորական փոխառություն՝ harnāgā «շնագայլ» բառից, որ ձեւով եւ իմաստով հեռու է
Բաղադրություններ եւ ածանցյալներ
առնակատոր,
առնակային,
առնակաշուն
Մատենագիտություն
Աճ. ՀԱԲ 261
ԱՐԳԵԼ
«արգելք, խոչընդոտ, բանտ»
Ստուգաբանություն (բնիկ հնդեւրոպական)
հ.-ե. արմատ՝ *arkelo-
«փակել, խափանել, խոչընդոտել»
արմատից
Բաղադրություններ եւ ածանցյալներ
արգելական,
արգելոց,
անարգել,
վիմարգել,
արգելել,
շնչարգել,
շանթարգել,
արգելակ
Զուգաբանություններ այլ լեզուներում
հուն.
ἀρκέω
«վանել, հեռացնել»
լատ.
arceo
«փակել, կողպել»
Մատենագիտություն
H. AG 423;
Աճ. ՀԱԲ 304
Դեռեւս քննարկումներ չկան։ Կարող եք գրել առաջին կարծիքը։